fbpx

4 ՄԻՋՈՑ ԱՆԳԼԵՐԵՆ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այսօր համաշխարհային լեզուն անգլերենն է։ Յուրաքանչյուր մարդ փորձում է գոնե մի փոքր իմանալ այս լեզուն, քանի որ, որտեղ էլ ճամփորդենք, բնիկներին կարող ենք տալ մեր հարցերը անգլերենով, աշխատանքի ընդունվելիս անգամ մեզ պետք է անգլերեն, քանի որ նյութերի մեծ մասն այս պահին անգլերեն է։ Մինչ հմտանալն այս լեզվի մեջ, մի փոքր վարժանքները կարող են օգնել ավելի արագ սովորել այն։

Այսպիսով, անգլերեն ավելի արագ սովորելու համար կան մի քանի կարևոր սկզբունքներ, որոնց օրվա մեջ գոնե 1 ժամ տրամադրելու դեպքում կարելի է զարգացնել անգլերենը։

1․ Լսեք անգլերեն

Յուրաքանչյուր լեզու սովորելուց առաջ պետք է այնպես անենք, որ մեր «ականջը» այսպես ասած սովորի այդ լեզվին։ Կարելի է սկսել ամենադյուրին տեքստերից, իսկ այնուհետև փորձել բարդացնել դրանք։ Դյուրինից սկսելու համար կարելի է լսել հեքիաթներ կամ նայել սիրելի մուլտֆիլմերը։ Հեքիաթները գրված են լինում հիմնականում այնպես, որպեսզի երեխան նույնպես հասկանա ամեն բան։ Այդ պատճառով, օգտագործված լեզուն հիմնականում լինում է շատ ավելի հասարակ և հասկանալի։ Նույնը կարելի է ասել մուլֆիլմերի մասին։ Հիմնականում այն ինչ նախատեսված է երեխայի համար չունի փողոցային լեզու և քերականորեն ամեն բան ճիշտ է։ Այնպես որ սկսեք նայել մուլտֆիլմերն անգլերենով կամ էլ լսեք հեքիաթներ։ Ահա որոշ մուլտֆիլմեր, որոնց անգլերենը շատ գրական է, գեղեցիկ և քերականորեն ճիշտ․ Tinker Bell, Frozen, Brave, Snowhite and the Seven Dwarfs, Tangled, Peter Pan և Disney-ի ստեղծած այլ մուլտֆիլմեր։Եվ սկզբի համար կան նաև շատ հեշտ ընկալվող հեքիաթներ, որոնք կարող եք լսել։ Օրինակ՝ “The Princess and the Pea,” “Little Red Riding Hood,” “The Frog Prince,” “The Tale of Peter Rabbit.”

2. Կարդացեք անգլերեն

Ամեն բան թվում է շատ պարզ, բայց կարդալը շատ օգտակար է։ Օրվա մեջ տրամադրեք մի փոքր ժամանակ և տասը էջ կարդացեք անգլերեն։ Կրկին կարելի է սկսել ամենապարզից՝ ձեր սիրելի հեքիաթներից։ Այնուհետև կարող եք սկսել կարդալ փոքրիկ պատմություններ կամ էլ վեպեր, որոնք գրված են պարզ և հասկանալի։ Օրինակ՝ “Charlotte’s Web” E.B. White–ի կողմից, “Peter Pan” J.M. Barrie–ի կողմից, “The Old Man and the Sea” Ernest Hemingway–ի կողմից, “The Last Leaf” O Henry–ի կողմից:

Կարող եք կարդալ նաև նյութեր, որոնք հետաքրքրում են ձեզ։ Օրինակ՝ հոդվածներ դիզայնի, արվեստի, երաժշտության մասին։ Ձեզ հետաքրքրող թեմաները կարող եք գտնել այս կայքում․ https://medium.com/

Անգլերեն կարդալիս, շատ ճիշտ կլինի առանձնացնել անհասկանալի բառերը։ Հետո կարելի է դրանց բացատրությունն իմանալ և փորձել կազմել նախադասություններ։ Յուրաքանչյուր կարդացած տեքստի հետ կավելանա բառապաշարը և մի քանի ամիս հետո կզգաք, թե որքան նոր բառ եք սովորել։ Կարող եք համարակալել բառերը և ժամանակի ընթացքում կտեսնեք նոր սովորած բառերի քանակը։ Ամիսը մեկ կարող եք կրկնել նոր սովորած բառերը և խնդրել ընկերներից որևէ մեկին հարցնել դրանք։

3․ Խոսեք անգլերեն

Անգլերեն խոսելու համար, բոլորս էլ կարծում ենք, որ պիտի պարտադիր ունենանք անգլիախոս ընկերներ։ Շատ ենք լսել, որ կարող եք ձեռք բերել ընկերներ սոցիալական կայքերում և նրանց հետ պարբերաբար խոսել անգլերենով։ Սակայն, եթե դուք այդքան էլ չեք սիրում նոր ծանոթություններ, ապա կարող եք խոսել ինքներդ ձեզ հետ։ Թվում է շատ ծիծաղելի, բայց սա շատ պարզ է։ 

Ընտրեք այն մուլտֆիլմը կամ էլ ֆիլմը, որն ամենից շատ եք սիրում։ Նայեք ընդամենը 1 րոպե այդ ֆիլմից, սակայն ենթատողերով։ Իսկ հետո նայելով ենթատողերին՝ ձայնագրեք ձեզ և խոսեք։ Փորձեք այնուհետև համեմատել ձեր խոսելը բնօրինակի հետ և գտեք այն բառերը, որոնք չեք կարողանում այդքան լավ արտասանել։ Այս վարժությունը կօգնի ձեզ ճիշտ արտասանել բառերը, իսկ նախադասությունների կառուցվածքն արդեն ավտոմատ կերպով կլինի։ 

Մյուս վարժությունը, որ կարող եք անել, հետևյալն է․ կարդացեք 1 էջ անգլերեն մի քանի անգամ և հետո առանց նայելու գրքին փորձեք այն պատմել ձեր ընտանիքից մեկին կամ ընկերոջը։

4․ Գրեք անգլերեն

Վերևում նշված վարժությունը կարող եք անել նաև այս ասպարեզում։ Կարդացեք տեքստը և առանց նայելու դրան գրեք, թե ինչ եք հասկացել տեքստից։ Ինչպես նաև կարող եք գտնել տարբեր հարցեր և ժամանակով գրել այդ հարցի շուրջ ձեր կարծիքը։ Օրինակ՝ “Time is human’s enemy” թեմայով, փորձեք 30 րոպեում գրել ձեր կարծիքը։ Կարող եք համաձայնվել այս նախադասության հետ կամ էլ հակառակել դրան՝ բերելով օրինակներ։

Շատ կարևոր այս 4 հմտությունը կարող է ձեզ օգնել շատ ավելի արագ սովորել անգլերեն։ Ինչպես նաև մեր անբաժան մասը կազմում է հեռախոսը։ Երբեմն կայքեր մտնելու փոխարեն կարող եք բեռնել անգլերենին վերաբերող հավելվածներ և անգամ տրանսպորտում անել դրանք։ Օրինակ՝ Lingualeo հավելվածը կարող է օգնել, որ օգտագործեք և՛ լսելը, և՛ կարդալը, և՛ խոսելը, և՛ գրելը։ Այս հավելվածը կօգնի ձեզ սովորել քերականություն և նոր բառապաշար։ 

Իսկ ավելի արագ անգլերենին տիրապետելու համար, միացե՛ք Bitschool–ին։