fbpx

4 պատճառ, թե ինչո՞ւ սովորել Javascript

Javascript-ը վերջին տարիների ամենահայտնի ծրագրավորման լեզուներից է և վերջերս այնքան է տարածվել, որ օգտագործվում է գրեթե ամենուրեք՝ front end-ում, back end-ում և նույնիսկ mobile ծրագրավորման մեջ։ Ցանկացած տեսակի ծրագրավորման մեջ հարկավոր է ունենալ Javascript-ի գոնե հիմնական գիտելիքներ։ Իսկ հիմա ներկայացնենք 4 հիմնավոր պատճառ JS սովորելու համար։

1. JS սովորելը բավականին լավ սկիզբ է։

Javascript-ը սկսնակ ծրագրավորում սովորողների համար շատ լավ սկիզբ է։ Բոլորն էլ կարող են սովորել JS առանց որևէ նախնական փորձ ունենալու։ Բայց, եթե հաշվի առնենք, որ JS-ը հիմնականում կենտրոնացած է front end-ի և օգտատերի ինտերֆեյսի վրա, լավ կլինի մինչ JS-ին անցնելը սովորել HTML և CSS։

JS սովորելը ձեզանից երկար ժամանակ չի խլի։ Հհնարավոր է մի քանի ամսում ստանալ JS-ի հիմանական գիտելիքներ և գրել պարզ ծրագրեր կամ app-եր։ Ձեզ նույնիսկ հարկավոր չէ հատուկ պայմաններ թեստավորման համար, այն կարող եք փորձարկել հենց բրաուզերում։

Ճիշտ է, սա ի վերջո ծրագրավորման  լեզու է և դուք պետք է պատրաստ լինեք ամբողջ կյանքում սովորելու, բայց այն ամենահեշտ ծրագրավորման լեզուներից է և շատ հարմար է սկսնակ ծրագրավորում սովորողների համար։

2. Այն մեծ աշխատանքային հնարավորություններ է ստեղծում։

Հաշվի առնելով շուկայում JS-ի բավականին մեծ պահանջարկը՝ սա կատարյալ հնարավորություն է ստեղծում կարիերայի զարգացման համար։ Մինչ կհմտանաք այս ծրագրավորման լեզվի մեջ, դրան զուգահեռ կարող եք աշխատել ինչպես freelance, այնպես էլ full time աշխատանքային գրաֆիկով։ Աշխատանք կարող եք գտնել շատ հայտնի կայքերից՝ Monster, Indeed, LinkedIn և այլն: Երբ այցելեք այս կայքերը, ինքներդ կհամոզվեք, թե որքան մեծ է JS ծրագրավորողների պահանջարկը։ Ուզո՞ւմ եք աշխատել freelance, ապրել ՀՀ-ում, բայց աշխատել մեկ այլ մայրցամաքո՞ւմ, ուրեմն սկսե՛ք սովորել JS։

Հարկավոր չէ աշխատել 20 և ավելի տարի, որպեսզի ունենաք բարձր աշխատավարձ, պետք է ուղղակի անընդհատ կատարելագործվել։

3. Այն օգտագործվում է ամենուր։

Այժմ գուցե մտածեք, թե ինչու է Javascript-ը այդքան հայտնի դարձել, չէ՞ որ կան շատ այլ ծրագրավորման լեզուներ, որոնք այդքան էլ հայտնի չեն։

Պատճառը այն է, որ Javascript-ը շատ կիրառելի է: Իմանալով միայն Javascript` դուք ի վիճակի եք ստեղծել մի ամբողջ վեբ ծրագիր կամ բջջային հավելված: Այն կօգնի ձեզ նույնիսկ machine ծրագրավորում սովորելու հարցում։

4․ JS սովորելու համար կան բազմաթիվ աղբյուրներ։

Սա ծրագրավորման լեզվի շատ կարևոր ասպեկտներից է, քանի որ եթե աղբյուրների քանակը մեծ չէ, ապա ձեր սովորելու և կատարելագործվելու աղբյուրները շատ սահմանափակ են:

Թվային դարաշրջանում ձեզ հարկավոր չէ նույնիսկ դպրոց գնալ, այժմ ձեզ պարզապես պետք է համակարգիչ և ինտերնետ կապ, որպեսզի բացեք ուսումնական ծրագիրը և սկսեք սովորել:

Javascript-ի դեպքում դուք կարող եք գտնել հսկայական թվով գրքեր և ոչ առցանց դասընթացներ, որոնք ապահովում է Bitschool-ը։ Մեզ մոտ դուք ոչ միայն կսովորեք տեսությունը, այլև կհմտանաք JS-ում։

Javascript այն ծրագրավորման լեզուն է, որը կտա մեծ հնարավորություններ պայծառ ապագայի համար:

Հաշվի առնելով, որ Javascript-ը սկսնակների համար է, այն կարող է լինել հիանալի սկիզբ դեպի ծրագրավորման աշխարհ:

Հունվարից 8-ից Bitschool-ում մեկնարկում է JS-ի նոր խումբ։ Եթե ցանկանում ես տիրապետել այս մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությանը, ապա անցիր այս հղմամբ և լրացրու տվյալերը, որպեսզի հրավիրենք քեզ անվճար խորհրդատվության, որի ժամանակ ավելի հստակ որոշում կկայացնես։

Have a nice coding!