fbpx

5 քայլ ծրագրավորող դառնալու համար

Հիմա շատերը հետաքրքրված են ծրագրավորմամբ, ցանկանում են ձեռք բերել այս ժամանակների ամենապահանջված մասնագիտությունը, բայց չեն կողմնորոշվում, թե ինչից և ինչպես սկսել: Մենք այդ գործընթացը ներկայացրել ենք այս հոդվածում՝ հինգ պարզ քայլերով:

Քայլ 1.
Ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ է նախ հասկանալ, որ ծրագրավորումը բոբո չի 🙂 այլ շատ տարածված և հաճելի աշխատանք:

Քայլ 2․
Նախ ընտրե՛լ ծրագրավորման ոլորտը (web, mobile, desktop), ապա պետք է որոշում կայացնել, թե ծրագրավորման կոնկրետ որ լեզուն եք ցանկանում սովորել և զարգացնել:
JavaScript
Սա շատ տարածված լեզու է կայքերի ստեղծման համար: Այս լեզվի հիմքով աշխատող ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս այն օգտագործել ոչ միայն վեբ, այլ նաև շատ ուրիշ հարթակներում: Լեզուն առավել հզոր և դինամիկ է հատկապես վեբ խաղերի նախագծման ժամանակ: Չնայած նրան, որ javaScript-ը ինքնուրույն լեզու է, այն սերտորեն կապված է C/C++ լեզուների հետ, որոնք հանդիսանում են ժամանակակից գրեթե բոլոր օպերացիոն համակարգերի հիմքը:
Վեբ էջերի գրեթե 90% -ը ստեղծված է javaScript լեզվով:

Python
Հաջորդը ներկայացնենք ամենակիրառելի բարձր մակարդակի լեզուներից մեկը՝ Python-ը: Լեզուն առավել հաճախ օգտագործվում է բարդ մաթեմատիկական հաշվարկներ անելիս, տվյալագիտության մեջ, արհեստական բանականություն (artificial intelligence) և մեքենայական ուսուցում (machine learning) մշակելիս: Լեզվի շարահյուսությունը շատ պարզ է և հեշտ ընթեռնելի:
Python լեզվի ճկունությունը հնարավորություն է տալիս այն կիրառել գրեթե բոլոր հարթակներում՝ սկսած վեբից մինչև բջջային հավելվածներ:

Java
Java- ն ամենատարածված ծրագրավորման լեզուներից է, որն օգտագործվում է գրեթե բոլոր ծրագրավորման ոլորտներում, հատկապես բջջային հավելվածների ստեղծման համար: Միլիոնավոր սարքեր աշխատում են հենց այս լեզվի հիմքով: Java- ն համարվում է օբյեկտ կողմնորոշված լեզու և նախագծված է այնպես, որպեսզի հասանելի լինի գրեթե բոլոր հարթակներում:

PHP
Hypertext Pre-Processor (PHP)- սերվերային մասում կիրառվող ծրագրավորման լեզու է: Դուք կարող եք օգտագործել այս լեզվի հնարավորությունները դինամիկ վեբ էջեր, ինչպես նաև ձեր հավելվածի համար բազմաֆունկցիոնալ API-ներ (Application programming interface) ստեղծելու համար:
Այսօր վեբ-կայքերի ավելի քան 80% -ը, ներառյալ Վիքիպեդիան և Ֆեյսբուքը, հիմնված են այս լեզվի վրա:

C++
Այս լեզուն հիմնված է ցածր մակարդակի C լեզվի վրա և հանդիսանում է ժամանակակից ծրագրավորման տեխնոլոգիաների հիմնական տարրերից մեկը:
Լեզուն շատ հզոր է և օգտագործվում է բարձրակարգ համակարգչային ծրագրեր, օպերացիոն համակարգեր, խաղային շարժիչներ, նաև վեբ ծրագրեր ստեղծելու համար: Բոլորիս հայտնի Windows օպերացիոն համակարգի մեծ մասը գրված է C ++ լեզվով:

CSS
HTML լեզվով գրված վեբ էջերին կարող է ձևավորել և գեղեցիկ տեսք տալ CSS լեզուն: Դուք կարող եք փոխել էջերի բովանդակության դասավորությունը, գույնը և տառատեսակը` օգտագործելով այս լեզուն: Առանց այս լեզվի ցանկացած վեբ էջ կդառնա շատ անշուք և տգեղ։

Քայլ 3․
Արի՛ Bitschool և սովորի՛ր քո նախընտրած լեզուն։
Քայլ 4․
Երբեք մի՛ դադարիր սովորել, հարկավոր է անընդհատ հմտանալ։
Քայլ 5․
Սկսկի՛ր այսօրվանից։

Մեկնաբանություններ


  • Վարդան Նիազյան / Reply

    Սովորելու համար գումար հարկավոր է օնլայն տարբերակի մասին է խոսքը և ինչքան արժէ

  • Անի Պետրոսյան / Reply

    Հետաքրքիր է

  • Կարմեն Դանիելյան / Reply

    Ծրագրավորում որտեղ կարող եմ սովորել և ինչ առարկաներ են հարկավոր փայլուն իմանալ?