fbpx

5 խորհուրդ սկսնակ ծրագրավորողին

Բոլորիս էլ քաջ հայտնի է այն փաստը, որ ծրագրավորումը դարձել է ամենից պահանջված մասնագիտություններից մեկը։ Այսօր որևէ հարթակ առանց ծրագրավորման չի կարող գոյություն ունենալ։

Ծրագրավորումը 21-րդ դարի լեզուն է։

Շատերը, մինչև ծրագրավորում սկսելը, կասկածներ և վախեր են ունենում, իսկ այն սկսելուց հետո էլ բախվում են խոչընդոտների, որոնք երբեմն այնքան են հիասթափեցնում, որ շարունակելու ցանկություն չի էլ մնում։ 

Այս հոդվածում սկսնակ ծրագրավորողների հետ կկիսվենք 5 կարևոր խորհուրդներով, որոնք կիրառելիս ծրագրավորման ուսուցումը կդառնա ավելի արագ և հետաքրքիր։ 

Ծրագրավորումը չի կորցնի իր գույները, եթե միանգամից բարդին անցնելու փոխարեն, սկսե՛ք ամենասկզբից և ամենահեշտից։ 

Bitschool-ը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մասնակցին անցնելու դասընթացի 2 անվճար դասեր և այնուհետև կայացնել որոշում՝ շարունակել դասընթացը, թե ոչ։ 

Այնպես որ, ժամանակ մի՛ կորցրեք և միացե՛ք սկսնակների համար նախատեսված մեր դասընթացին (HTML & CSS)։ Գրանցվե՛ք հենց հիմա։ 

Իսկ հիմա եկեք խոսենք 5 կարևոր քայլերի մասին, որոնք կօգնեն ձեզ նայել ծրագրավորմանն այլ տեսակյունից և սովորել այն ավելի արդյունավետ կերպով։

1․ Մտածե՛ք ձեր նպատակների մասին

Մինչ ծրագրավորման որևէ լեզու սկսելը, անհրաժեշտ է, որ հասկանաք, թե ինչ պրոյեկտներ եք ցանկանում ստեղծել։ Ինքներդ ձեզ հարցրեք, թե ծրագրավորելիս ո՞րն է լինելու ձեր նպատակը։ 

 

Գոյություն ունեն բազմաթիվ ծրագրավորման լեզուներ և դրանցից յուրաքանչյուրը կարող է կիրառվել տարբեր պրոյեկտներում ու տարբեր նպատակների համար։ Այսպիսով՝ ո՞րն է ձեր պրոյեկտը կամ ո՞րն է ձեր նպատակը։ 

Օրինակ, ըստ StackOverflow 2020 թվականի հարցումների, ամենից շատ օգտագործվող 3 ծրագրավորման լեզուներն են՝ JavaScript, Python, Java։

 

JavaScript ծրագրավորման լեզուն հնարավորություն է տալիս ստեղծել․

  • Վեբ կայքեր
  • Վեբ, բջջային և Desktop հավելվածներ
  • Վեբ սերվերներ
  • Խաղեր և ավելին

JavaScript-ի դասընթացներին միանալու համար գրանցվե՛ք այստեղ։

Python ծրագրավորման լեզուն կարելի է օգտագործել․

  • Backend վեբ ծրագրավորման
  • Գիտական հաշվարկների
  • Տվյալների մշակման և վերլուծման 
  • Արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման մեջ

 

 

Java ծրագրավորման լեզուն կարող է  ստեղծել․

  • Վեբ հավելվածներ
  • Բջջային հավելվածներ
  • Desktop հավելվածներ և ավելին

 

Այնպես որ, մտածեք ձեր նպատակների մասին և այնուհետև սկսեք ծրագրավորումը։

2. Մի՛ կրկնօրինակեք

Շատ կարևոր է, որ կոդը գրելիս արագ գործիքներ, ինչպես օրինակ copy, paste (պատճենել և տեղադրել) օգտագործելու փոխարեն, ինքնուրույն գրեք այն։ Այսօր համացանցում գրեթե ամեն բան կարելի է գտնել, սակայն, կոդը պատճենելով, դուք ոչինչ չեք սովորի։

Այդպիսով, դուք վերցնում եք պատրաստի արդյունքը և չեք հասկանում այն ստանալու սխեման, որի արդյունքում էլ հետագայում չեք կարողանա ինքուրույն գրել գրագետ և ընթեռնելի կոդ։ 

Ռոբոտացված տարբերակը չի կարող աշխատեցնել տրամաբանությունը, իսկ եթե դուք ինքնուրույն հավաքեք կոդը, ապա 

  • կսովորեք գրել ընթեռնելի կոդ
  • կսովորեք ծրագրավորումն ավելի արագ
  • կհասկանաք տրամաբանությունը

Իսկ ի՞նչ է ընթեռնելի կոդը։

Օրինակ՝ 

Ծրագրավորում սովորելու համար շատ կարևոր է աշխատասիրությունը քանի որ այն կարող է բացել անհնարին թվացող դռները և վերացնել ներսում ապրող վախը վերջինս երբեմն կարող է այնքան ուժեղ գտնվել որ մարդը կարող է կորցնել իր կամքի ուժը վստահությունը և նպատակներին հասնելու մոտիվացիան

Այս նախադասությունը առանց կետադրական նշանների մի փոքր բարդ է հասկանալը և հնարավոր է, որ չարտահայտի այն միտքը, ինչը գրողը կցանկանար փոխանցել կարդացողին։ 

Իսկ հիմա, եկե՛ք կետադրենք։ 

Ծրագրավորում սովորելու համար շատ կարևոր է աշխատասիրությունը, քանի որ այն կարող է բացել անհնարին թվացող դռները և վերացնել ներսում ապրող վախը։ Վերջինս երբեմն կարող է այնքան ուժեղ գտնվել, որ մարդը կարող է կորցնել իր կամքի ուժը, վստահությունը և նպատակներին հասնելու մոտիվացիան։

Դադարների շնորհիվ ամեն բան ավելի պարզ է դառնում և հասկանալի, իսկ կարդալն ավելի հաճելի։ 

Նույն կերպ ծրագրավորման մեջ շատ կարևոր է ընթեռնելի կոդ գրելը, որը կարելի է անել կետադրական նշանների և ճերմակ, դատարկ տարածքների շնորհիվ։ 

Մի՛ կրկնօրինակեք այլ ծրագրավորողի գրածը, այլ սկզբում փորձեք ինքներդ գրել, քանի որ երբ հրահանգը մի փոքր այլ լինի, չեք կարողանա ինքնուրույն կոդ գրել։ 

3. Դիմե՛ք թրեյներին կամ էլ ընկերոջը

Եվ այստեղ էլ գալիս ենք մեկ այլ կարևոր կանոնի։

Մի կրկնօրինակե՛ք, սակայն օգնության համար դիմեք այլ ծրագրավորողների։ Երբ նոր գիտելիք եք ստանում, կուտակված հարցեր եք ունենում։ Այնպես որ, առանց կաշկանդվելու դրանք հարցնելուց և պատասխանները գտնելուց հետո, ավելի լավ եք հասկանում կոդի տրամաբանությունն ու տեխնիկան։ 

Դրա համար նախ և առաջ մտածեք այս հարցերի շուրջ․

  • Ի՞նչն է խնդիրը
  • Ի՞նչ եք ցանկանում ստանալ այդ կոդի միջոցով
  • Ինչո՞ւ եք կարծում, որ կոդը չի համապատասխանում ձեր ուզած արդյունքին։ 

Ինքներդ ձեզ հարցեր տալով՝ ավելի կմոտենաք լուծմանը, իսկ ձեր թրեյներին հարցնելու դեպքում, էլ ավելի ինքնավստահ կլինեք, քանի որ հստակ կիմանաք խնդիրը։

Bitschool-ում մեծ ուշադրություն է դարձվում անհատական մոտեցմանը։ Չնայած նրան, որ դասընթացները խմբակային են, մեր թրեյներները անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր մասնակցին՝ պատասխանելով յուրաքանչյուր հարցին։ 

Մեր դասընթացների և մեր թրեյներների մասին ավելին կարող եք իմանալ մեր կայքում։ Եթե սկսնակ եք, միացե՛ք մեր առցանց HTML & CSS դասընթացին՝ տեղերը սահմանափակ են։

4․ Եղե՛ք համբերատար 

Ոչինչ հեշտ չի կարող լինել։ Բարձր արդյունքների հասնելու համար խոչընդոտները միշտ կան, սակայն դրանք հաղթահարելուց էլ կախված են ձեր հաջողությունները։ 

Ծրագրավորումը կարելի է նմանեցնել սար բարձրանալուն։ Որքան բարձր եք գնում, այնքան ավելի է բարդանում մագլցելը, քանի որ ճանապարհին խոչընդոտներն ավելի շատ են դառնում։ Դուք շարունակում եք բարձրանալ, քանի որ վստահ եք, որ ավարտին հասնելիս տեսնելու եք ամենագեղեցիկը և աննկարագրելին։ Դուք բարձրանում եք, քանի որ նպատակ ունեք տեսնելու բնության գեղեցկությունը վերևից, որը հանգստություն և ուրախություն է պատճառելու ձեզ։ 

Նույն կերպ, ծրագրավորման մեջ հաջողության հասնելու ընթացքում, խոչընդոտները մեծ են, սակայն արդյունքը կլինի խոստումնալից և հաճելի։ 

Մագլցելիս կարևոր է համբերությունը, քարի վրա նստելն ու հանգստանալը։ Ծրագրավորման մեջ նույնպես անհրաժեշտ է ունենալ մեծ համբերություն և հոգնած ժամանակ քայլել, սուրճ կամ թեյ խմել և փորձել հանգստանալ։ 

Կլինեն դեպքեր, երբ այլևս չեք ցանկանա շարունակել ծրագրավորումը, կուզենաք թողնել այն, մտածելով, որ այն ձերը չէ, սակայն հիշեք, որ սարը բարձրանալուց հետո, այն իջնելու ընթացքում ընկնելու հավանականությունն ավելի մեծ է։ Ինչպես յուրաքանչյուր մասնագիտության մեջ, ամեն բան միանգամից չի տրվում։ Այդ ամենի համար պետք է համբերություն, աշխատասիրություն և նպատակասլացություն։ 

Այնպես որ, երբ մտածեք, որ ծրագրավորումը չի ստացվի ձեզ մոտ և անգամ ցանկանաք թողնել այն, հիշեք, որ բոլոր ծրագրավորողներն անցել են հենց այդ նույն ճանապարհով՝ հիասթափվել են և հուսահատվել, սակայն հաջողությունների հասել է նա, ով չի հանձնվել։ 

Առաջին կանոն՝ չհանձնվել: Երկրորդ կանոն՝ հիշել առաջին կանոնը:

Ալ Պաչինո

 

5. Սկսե՛ք համակարգչային հիմունքներից

Երբ սկսում եք ծրագրավորում սովորել, հանդիպում եք նոր բառերի և տերմինների։ 

Ծրագրավորում սովորելու համար շատ կարևոր է սկսել հիմունքներից և նախ հասկանալ, թե ինչպես են համակարգիչներն աշխատում։

Ծրագրավորումն այն չէ, ինչ դուք գիտեք. դա այն է, ինչը դուք կարող եք պարզել

Քրիս Փայն

Ինչպե՞ս կարող եք երեխային խնդրել, որ գրի նախադասություններ, առանց սովորեցնելու այբուբենը։

Որքան ավելի շատ ժամանակ ծախսեք հասկանալու համար համակարգչի տրամաբանությունը, աշխատելու ձևը և դրա հնարավորությունները, այնքան ավելի լավ կսովորեք ծրագրավորել։ 

Մինչև նախադասություն գրելը, պետք է ծանոթանաք այբուբենին, քերականությանը և բառերին։ Նույն կերպ, մինչև որևիցե ծրագրավորման լեզու սովորելը, անհրաժեշտ է սկսել համակարգչային հիմունքներից։

Դե ինչ, դուք արդեն գիտեք 5 կարևոր քայլերի մասին, որոնք կօգնեն սկսնակ ծրագրավորողներին ավելի արագ սովորել ծրագրավորումը և  չհիասթափվել խոչընդոտների հանդիպելիս։ Այնպես որ, ձեզ մնում է միայն միանալ մեր դասընթացներին։
Սեղմե՛ք այստեղ։

Մեկնաբանություններ


  • Մարիամ Կարապետյան / Reply

    Իսկ ինչ լեզու խորհուրդ կտաք սովորել եթե ընդհանրապես չեմ տիրապետում