fbpx
ՄԵՐ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
Bitschool-ի գաղափարը միտված էր հանրության շրջանում ծրագրավորման՝ բարդ ու դժվարահասանելի ոլորտներից մեկը լինելու կարծրատիպի կոտրմանը։ Bitschool-ի հիմնադիրները հիմնեցին տարածաշրջանում ծրագրավորման և բիզնեսի յուրահատուկ դպրոց, որը միջազգային ստանդարտներին համապատասխան իր մեթոդաբանությամբ ու արժեքային համակարգով կքաջալերի տարբեր սերունդներին փորձել յուրացնելու ոլորտը։
Ունենալով ծրագրավորման, մենեջմենթի և մարքեթինգի մասնագետներից կազմված փորձառու թիմ, Bitschool-ը մեկնարկեց մասշտաբային CS50x Armenia ծրագրով, որին հաջորդեցին դպրոցի տարաշերտ դասընթացները:
Ո՞ՐՆ Է BITSCHOOL-Ի ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ
Bitschool-ի առաքելությունն է խթանել դպրոցականների համակողմանի զարգացվածությունը, կրթել բարձրակարգ մասնագետների և Հայաստանը դարձնել աշխարհում առաջատար ստարտափ երկիր՝ պատրաստելով երազող, գործող և անսահմանափակ մտածողությամբ ստարտափ սերունդ (#StartupGeneration) ։

ԴԱՐՁԻ՛Ր ԳՈՐԾԸՆԿԵՐ

Մենք առաջարկում ենք հայաստանյան ՏՏ ընկերություններին համագործակցության լայն դաշտ՝ իրենց մասնագիտական կարիքների քննարկման, արդյունավետ և երկարաժամկետ լուծումների առաջարկման նպատակներով:

Ցանկանում ե՞ս ունենալ քո ներդրումը այս մտահաղացման մեջ։ Դիմի՛ր հենց հիմա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Եղի՛ր տեղեկացված մեր դպրոցի, ծրագրերի, միջոցառումների, ինչպես նաև ՏՏ ոլորտի վերջին նորությունների մասին։