fbpx
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
CS50-ն Հարվարդի համալսարանի կողմից մշակված համակարգչային գիտությունների և ծրագրավորման ուսուցման ծրագիր է, որն անցկացվում է աշխարհի առաջատար համալսարաններում։ CS50x Armenia ծրագիրը մշակված է նույն անալոգիայով, որի առաքելությունն է ծրագրավորումն ու համակարգչային գիտությունները լայնորեն հասանելի դարձնել Հայաստանում, կոտրել բոլոր կարծրատիպերը ու ոգևորել մարդկանց՝ անկախ տարիքից, չվախենալ ձեռք բերել նոր մասնագիտություն։
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
CS50x Armenia ծրագրի մեկնարկային՝ ներածական դասընթացները կայացան 2019թ. հունիսի 24-28-ը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Ծրագրի մասնակիցների թիվը՝ 1000-ից ավելի էր: Հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել ակադեմիական ձևաչափով, համաձայն ուսումնական ծրագրի: Այդ փուլի մանրամասների և ժամկետների մասին՝ շուտով:
ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԹԵՄԱՆԵՐԸ
CS50x Armenia ծրագրում ներգրավված են աբստրակցիա, ալգորիթմիկա, տվյալների կառուցվածք, ինկապսուլյացիա, ռեսուրսների կառավարում, ծրագրային անվտանգություն, ծրագրային ճարտարագիտություն, վեբ ծրագրավորում թեմաները, C, Python, SQL, JS, CSS, HTML ծրագրավորման լեզուները։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
CS50x Armenia ծրագրին կարող են մասնակցել դպրոցականներ (12 տ․ և բարձր), ուսանողներ, ՏՏ ոլորտի հետ առնչվող և ընդհանրապես չառնչվող անձնինք, և այլք, ովքեր սիրում են սովորել, ընդունել նոր մարտահրավերներ և գնալ հաջողության հետևից։
ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ
CS50x Armenia ծրագիրն ինֆորմատիվ և ինտերակտիվ է, մատուցվում է հետաքրքրաշարժ և յուրահատուկ կերպով՝ անկաշկանդ ակադեմիական միջավայրում։
Ծրագիրն անցկացվում էր ԱՆՎՃԱՐ և չէր պահանջում նախնական որևէ գիտելիքներ։