fbpx

Դու React.js–ի աշխարհում։ Ինչո՞ւ պետք է սովորես այն։

Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ JavaScript ծրագրավորման լեզուն սովորելիս անհնար է չանդրադառնալ վերջինիս գրադարաններին։ Իսկ ի՞նչ է գրադարանը, և ինչո՞ւ է այն օգտագործվում։

Գրադարանը տվյալ լեզվով գրված կոդերի համախումբ է (հաճախ նաև՝ բազում ֆայլերից բաղկացած), որը կատարում է ինչ-որ գործառույթներ, օրինակ գրադարանը կարող է տրամադրել արդեն պատրաստի ֆունկցիաներ՝ հաճախակի հանդիպող խնդիրների լուծման համար։ Գրադարաններն օգնում են մեզ կրկին «հեծանիվներ չհորինել», այլ օգտվել արդեն եղած որոշակի լուծումներից, որոնք ծրագրի ստեղծման գործընթացը դարձնում են անհամեմատ ավելի արագ ու ավելի քիչ թերություններով։

Այսպիսով, front end հատվածում բարդ, արդյունավետ և հեշտությամբ ստեղծվող user inteface-եր ստեղծելիս մեզ օգնության են գալիս UI գրադարանները (UI libraries)։

JavaScript-ն ունի բազմաթիվ գրադարաններ, իսկ այսօր միասին քննարկելու ենք ամենից հայտնի front-end (կայքէջի արտաքին տեսքը) գրադարաններից մեկը, որի մասին, հավանաբար, մեծամասնությունդ լսած կլինեք։ 

Խոսքը գնում է շատերիս հայտնի React.js -ի մասին, որի շնորհիվ user interface-ը դառնում է ավելի ինտերակտիվ։

 State of JavaScript կայքի 2019 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենից հայտնի և սիրված JavaScript front-end տեխնոլոգիաներից առաջին տեղում՝ React.js-ն է (նկ․ 1)։

Նկար 1

Նկար 2-ում ցույց է տրվում, թե ավելի շատ որ տեխնոլոգիաներով կիրառվող աշխատանքներն են առավել պահանջված։

Նկար 2

Աղբյուր՝ Morioh

Իսկ հիմա, արի՛ միասին հասկանանք, թե ինչ է React.js-ը, և ինչու՛ է անհրաժեշտ այն սովորել։ Այս հոդվածում կքննարկենք 4 ամենակարևոր պատճառները, թե ինչու պետք է սովորել React.js: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Bitschool»–ը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «React.js» ծրագրավորման դասընթացներ։ Բաց մի թող աննախադեպ հնարավորությունը, գրանցվի՛ր հենց հիմա։ 

Դե ինչ, գնացինք։

1․ Հուսալի տեխնոլոգիա է

Առաջնային պատճառներից մեկը, որ մինչև այսօր React-ն ունի մեծ հայտնիություն, այն է, որ այս տեխնոլոգիան ի սկզբանե օգտագործվել է Ֆեյսբուքում front-end ծրագրավորման համար։ Այս գրադարանը ստեղծել է Ֆեյսբուքի ծրագրային ապահովման ինժեներ՝ Ջորդան Ուոլքը։ Այն բաց կոդով գրադարան է, որի շնորհիվ ստեղծվում են արագ, հարուստ և դինամիկ user inteface-եր վեբ և բջջային հավելվածների համար։

Միայն HTML և JavaScript իմանալու դեպքում կարելի է սովորել React.js–ը, որն էլ գրադարանի հայտնիության գլխավոր պատճառներից մեկն է։ Հարուստ user inteface-երի շնորհիվ, օգտատերը հաճույքով է օգտագործում քո ստեղծած հավելվածը։ Այնպես որ, բարձրորակ և օգտատիրոջ համար հարմարավետ հավելվածներ ստեղծելը քո բիզնեսի հաջողության գրավականն է։

Բացի Ֆեյսբուքից, front-end ծրագրավորման համար React.js օգտագործում են նաև այլ հայտնի և կայացած կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Instagram, Netflix, PayPal, Twitter, Asana, WhatsApp, Khan Academy, BBC, Yahoo և այլ շատ մեծ ընկերություններ։ 

Ինչու՞ են այսքան մեծ ընկերությունները և ստարտափերն օգտագործում այս տեխնոլոգիան: Պատասխանը պարզ է․ այս գրադարանը անկասկած շատ բարձրորակ գործիք է front-end ծրագրավորման համար:

Հաշվի առնելով, որ Ֆեյսբուքի նման գերհաջող կազմակերպությունը օգտագործում է React գրադարանը, նշանակում է, որ տեխնոլոգիան մեծ հուսաելիություն և օգտակար կիրառություն ունի։ 

Համոզվեցի՞ր տեխնոլոգիայի հուսաելիության, ինչպես նաև բարձր արտադրողականության վրա։ 

Գրանցվի՛ր մեր սկսնակ և միջին մակարդակների համար նախատեսված React.js դասընթացին։ Տեղերը սահմանափակ են։

2․ Ճկուն գրադարան է

React- ի մասշտաբայնության առաջին և հիմնական ապացույցը Ֆեյսբուքն է: Վերջինս ամբողջությամբ պատրաստված է React- ի հիման վրա, ունի ավելի քան 50000 տարբեր բաղադրիչ և դեռ աճում է բարձր արտադրողականությամբ և առանց խնդիրների: Ընդհանուր առմամբ, աճը կարող է կայուն լինել, քանի որ React- ը հիմնված է առանձին բաղադրիչների, այլ ոչ թե ամբողջական հավելվածի վրա։ Այսինքն, երբ լեգո ես հավաքում, դու կարող ես մի բաղադրիչը հանել և մյուսը դնել, և ոչինչ չի ջարդվի, իսկ եթե արդեն իսկ պատրաստած ամբողջական լեգո վերցնես, այդ դեպքում, չես կարողանա ոչինչ հանել կամ ավելացնել, քանի որ կարիք կլինի ամբողջապես քանդելու և նորից հավաքելու։  

Օրինակ՝ պատկերացրու, որ ցանկանում ես կայք ստեղծել, որտեղ նախատեսում ես ունենալ հետևյալ դաշտերը․ իմ հաշիվը, իմ նկարը, իմ պատվերները, իմ նամակները և այլն։ React-ի շնորհիվ դու կարող ես ստեղծել առանձին բաղադրիչներ, իսկ այնուհետև այդ դաշտերը միացնել իրար առանց որևէ խնդրի։ Արդյունքում, ստացվում է ամբողջական կայք իր բաղադրամասերով։ 

Նկար 3

Աղբյուր՝ Codersera

3. Հեշտ և արագագործ գրադարան է

React գրադարանը հեշտ է սովորել, և սա գլխավոր պատճառներից մեկն է, որ օգտագործվում է այս տեխնոլոգիան։ Քանի որ այս տեխնոլոգիան սովորելու համար շատ ժամանակ չի պահանջվում, դու կարող ես արագորեն սկսել դրանով հավելվածներ կառուցել: 

Angular–ի հետ համեմատած՝ այս գրադարանը բարդ գործիք չէ։ Հեշտությամբ կարող ես սովորել տեխնոլոգիան, եթե JavaScript- ի հիանալի հմտություններ ունես: 

Այնպես որ, միացի՛ր մեր JavaScript դասընթացներին, որը հաջողությամբ ավարտելուց հետո, կարող ես հեշտությամբ սովորել React.js: Գրանցվի՛ր հիմա։ 

Բացի հասկանալի և պարզ լինելը, React.js-ը նաև շատ արագագործ գրադարան է։ Գաղտնիքը նրանում է, որ վեբ էջի տվյալներում կարող ես փոփոխություններ անել առանց կայքը վերաբեռնելու։ Ինչպես նշվեց վերևում, React-ը հիմնված է բաղադրիչների վրա: Յուրաքանչյուր բաղադրիչ կարող է վերահսկել իր մատուցումը, քանի որ ունի իր սեփական տրամաբանությունը և անհրաժեշտության դեպքում կարող է վերաօգտագործվել: Վերջինիս շնորհիվ ծրագրերն ավելի հեշտ են զարգանում, և այն երկար ժամանակ և ռեսուրսներ չի խլում։ 

Այնպես որ, կարող ես բարձրացնել քո արտադրողականությունը՝ օգտագործելով բազմակի օգտագործման բաղադրիչներ և զարգացման գործիքներ: Եվ ավելին, հիշի՛ր, որ  ծրագրավորողի արտադրողականությունը շատ կարևոր է, քանի որ եթե արագորեն կարողանաս կատարել քո առաջադրանքները, ապա կկարողանաս վաստակել ավելի շատ գումար շատ կարճ ժամանակում։ Ինչպես նաև կարող ես ապահովել քո հաճախորդների բարձր տրամադրությունը, որն էլ ընկերությունների և ստարտափերի ընդհանուր նպատակն է հանդիսանում:

Նկար 4-ում երևում է յուրաքանչյուր գրադարանի աշխատավարձի մոտավոր չափը։

Նկար 4

Աղբյուր՝ Morioh

4․ Ժամանակակից տեխնոլոգիա է.

Ինչպես վերևում նշվեց, այս տեխնոլոգիան օգտագործվում է շատ հայտնի ընկերությունների կողմից։ Արի՛ հիմա նայենք որոշակի վիճակագրության օրինակներ, համոզվելու համար, որ React-ը դեռևս շատ մեծ պահանջարկ վայելող գրադարաններից է (նկ․ 5)։

Նկար 5

Աղբյուր՝ Simform

Նկար 6-ում ցուցադրվում են արտադրության այն ոլորտները, որտեղ օգտագործվում է React.js-ը։ 

Նկար 6

Աղբյուր՝ SimilarTech 

Նկար 7-ում երևում են թոփ հայտնի կայքերը, որոնք օգտագործում են React.js։


Նկար 7

Աղբյուր՝ SimilarTech 

Նկար 8-ում երևում է React.js- ի օգտագործումը  ամբողջ աշխարհի կայքերի կողմից։

Նկար 8

Աղբյուր՝ SimilarTech 

Իսկ State of JavaScript կայքի 2019 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկանց 71%-ն, ովքեր օգտագործել են React.js-ը, ցանկություն են ունեցել կրկին օգտագործելու այն (նկ․ 9)։ 

Նկար 9

Այսպիսով՝ դու արդեն գիտես React․js-ի առավելությունները։ Քեզ մնում է միայն դառնալ Reactive մեր նոր ծրագրի միջոցով։ Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։ Գրանցվելու համար, սեղմի՛ր։