fbpx

Եթե իմանամ HTML, CSS եվ JavaScript, ապա կկարողանամ․․․

Շատերիս մոտ մինչ ծրագրավորման մեջ քայլ անելը միշտ հարցեր են առաջանում տվյալ ուղղության վերաբերյալ։ Օրինակ, վեբ ծրագրավորման համար, սկզբում առաջարկում են անցնել HTML և CSS դասընթացը։ Եվ մեծ մասամբ շատերը ցանկանում են իմանալ, թե ինչ կարող են կառուցել ծրագրավորման այս տեխնոլոգիաներով։ Իսկ եթե հետագայում սովորեն JavaScript, ապա ո՞րը կլինի վերջնաարդյունքը։  

Բոլորս էլ որևէ մի նոր բան սովորելիս, միշտ էլ ցանկանում ենք որոշ չափով հասկանալ վերջինիս ակնկալվող վերջնաարդյունքը, այնպես չէ՞։

Այս հոդվածում կանդրադառնանք հետևյալ 4 կարևոր հարցերին.

  • Ի՞նչ է HTML և CSS-ը։
  • Ի՞նչ կարող եմ ստեղծել՝ իմանալով միայն HTML և CSS:
  • Ի՞նչ է JavaScript-ը։ 
  • Ի՞նչ կարող եմ ստեղծել՝ իմանալով JavaScript:

Իսկ մինչ վերոնշյալ հարցերին անդրադառնալը, նշենք, որ եթե սկսնակ եք, միացե՛ք մեր HTML և CSS դասընթացներին, իսկ եթե որոշակի գիտելիքներ ունեք, ապա գրանցվե՛ք JavaScript դասընթացին։ 

Գնացինք։ 

1․ Ի՞նչ է HTML և CSS-ը։

HTML (Hypertext Markup Language / հիպերտեքստի նշագրման լեզու) նշագրման լեզուն կիրառվում է էջի կոնտենտի կառուցվածքը ստեղծելու համար, որը կառուցվում է վերնագրերի, պարբերությունների և պատկերների շնորհիվ։ 

Իսկ CSS (Cascade Styling Sheets / կասկադային ոճաթերթը)-ը ներկայացման լեզու է, որը ստեղծվել է տարրի դիրքավորման, տեսողական էֆեկտների, տառատեսակների և գույների միջոցով կոնտենտի տեսքը ձևավորելու համար: 

Այսինքն HTML–ը պատասխանատու է կառուցվածքի և կոնտենտի համար, իսկ CSS-ը՝ դիզայնի և տեսքի համար (նկ․ 1 և նկ․ 2)

Նկար 1
Նկար 2
Հիշե՛ք. HTML և CSS-ը ծրագրավորման լեզուներ ՉԵՆ, այլ վեբ էջեր կառուցելու հիմնական տեխնոլոգիաներ։

Երկու տեխնոլոգիաները՝ HTML և CSS–ը, միմյանցից անկախ են: CSS- ը չպետք է գրվի HTML փաստաթղթի ներսում, և հակառակը: Որպես կանոն, HTML- ը միշտ ներկայացնում է բովանդակությունը, իսկ CSS- ը՝ այդ բովանդակության տեսքը:

2․ Ի՞նչ կարող եմ ստեղծել՝ իմանալով միայն HTML և CSS:

Եկե՛ք միասին հասկանանք, թե ինչ կարող եք ստեղծել HTML և CSS-ով։

  • Վեբ էջեր (տեքստերով, նկարներով, հիպերհղումներով, գույներով և այլն)
  • Գեղեցիկ էջեր (landing page / վայրէջքի էջ)

HTML և CSS-ը սովորելուց հետո, շատ կարևոր է զարգացնեք ձեր հմտությունները, որը կարող եք անել՝ սովորելով JavaScript: 

Վեբ ծրագրավորման սկիզբը HTML և CSS-ն է, սակայն որպեսզի ձեր ստեղծած կայքերը կամ էջերը ունենան տրամաբանություն և լինեն ֆունկցիոնալ, ապա պետք է սովորեք JavaScript ծրագրավորման լեզուն։

Ավելին HTML և CSS-ի մասին կարող եք կարդալ մեր բլոգում։ 

3․ Ի՞նչ է JavaScript-ը

JavaScript–ը ինտերպրետացվող սկրիպտային լեզու է, որը ստեղծում է դինամիկ, ֆունկցիոնալ և օգտատիրոջ համար հարմարավետ կայքեր և հավելվածներ։ 

Եթե HTML, CSS-ը ապահովում են կառուցվածքն ու տեսքը, JavaScript–ի շնորհիվ այդ ամենը աշխատում է և դառնում` ֆունկցիոնալ և ինտերակտիվ (նկ․ 3):

Նկար 3
  • HTML- ն օգնում է կառուցել ձեր կայքը:
  • CSS- ը վերահսկում է ձեր կայքի արտաքին տեսքը:
  • JavaScript- ը օգնում է ձեր կայքը դարձնել ինտերակտիվ և դինամիկ:

JavaScript-ի շնորհիվ օգտվում ենք կայքից, բացում անհրաժեշտ պատուհանները և գնում անհրաժեշտ էջեր (նկ․ 4)։

Նկար 4

JavaScript լեզվի առավելություններից մեկն այն է, որ այն կարող է աշխատել բոլոր բրաուզերներում։

Այս սկրիպտային լեզուն ստեղծվել է 1995 թվականին ծրագավորող Բրենդան Այկի կողմից, ով «Mozilla» ընկերության հիմանդիրներից մեկն է եղել։ Լեզուն արդիական է մինչև հիմա և վայելում է շատ մեծ պահանջարկ և կիրառելիություն։ Եվ ամենակարևորն այն է, որ արդի տեխնոլոգիաները թույլ են տալիս այս լեզվին աշխատել և՛ front-end (կայքէջի արտաքին տեսքը), և՛ back-end (կայքէջի տրամաբանությունը, ներքին ֆունկցիոնալությունը) հարթակներում: 

Այսպես ասած, անհնարին է վեբ ծրագրավորումը պատկերացնել առանց JavaScript-ի։ Վերջինս սովորելու առավելությունների մասին կարող եք ավելին իմանալ մեր բլոգում։ 

Հիշե՛ք. Ամենահաճախ կիրառվող վեբ ծրագրավորման լեզուն JavaScript-ն է (նկ․ 5)։
Նկար 5

Աղբյուր՝ Stack Overflow

4․ Ի՞նչ կարող եմ ստեղծել՝ իմանալով JavaScript:

Այս ծրագրավորման լեզվի շնորհիվ դուք կարող եք ստեղծել․ 

  • Սերվերային ծրագրեր (server applications)
  • Վեբ հավելվածներ (web applications)
  • Բջջային հավելվածներ (mobile applications)
  • Վեբ կայքեր 
  • Խաղեր
  • Համակարգչային ծրագրեր (desktop applications)

Սակայն, բարդ, արդյունավետ և հեշտությամբ ստեղծվող user interface-եր ստեղծելու համար, մեզ օգնության են գալիս front-end և back-end գրադարաններն ու տեխնոլոգիաները: 

Ձեր հմտությունները ավելի զարգացնելու համար, պետք է սովորեք JavaScript լեզվի տեխնոլոգիաներից մեկը՝ React.js, Node.js, Vue.js, Angular.js, և այլն։

 


Իսկ մենք հիշեցնենք, որ ԲՏԱՆ–ի հետ միասին Bitschool-ն իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «React.js» ծրագրավորման դասընթացներ։ React.js-ի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։
Գրանցվե՛ք հիմա։


 

Մեկնաբանություններ