fbpx

Եթե ունեմ ծրագրավորման գիտելիքների որոշակի մակարդակ, ո՞րն է լինելու հաջորդ քայլս

Շատերին հետաքրքրում է այն հարցը, թե որքա՞ն ժամանակ է հարկավոր սովորել ծրագրավորում և որքան ժամանակ հետո կարելի է գտնել աշխատանք այդ ոլորտում։ 

Իրականում ծրագրավորումն արագ սովորելը կախված է մարդու հատկանիշներից։ Եթե մարդն աշխատասեր է և միջինում 4-5 ժամ տրամադրում է այս մասնագիտությանը, ապա մոտ 4-6 ամսում կարող է գրել որակյալ կոդ։ Ընդհանուր առմամբ 1 տարին բավական է վեբ ծրագրավորում սովորելու համար, իսկ ծրագրավորման ոլորտում միջին մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է առնվազն 2 կամ 3 տարի։ 

Bitschool-ում մեր թրեյներները տալիս են և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներ, սակայն շատ կարևոր է նաև մասնակիցների աշխատասիրությունը և ինքնակրթման մեծ ցանկությունը, որի շնորհիվ էլ կարելի է ավելի արագ սովորել ծրագրավորել։ 

Մեր վեբ ծրագրավորման դասընթացներում կան աննախադեպ գումարային փոփոխություններ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Իսկ այս հոդվածում կանդրադառնանք 5 կարևոր քայլերի, որոնք կօգնեն ծրագրավորման նախնական գիտելիքներ ունեցող անձանց կողմորոշվել հետագա քայլերի մեջ և գտնել աշխատանք։

1․ Հանե՛ք ձեր մտքից «չեմ կարող» արտահայտությունը

Կանադացի գրող Ռոբին Շարման իր հայտնի գրքերից մեկում (Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին») ասում էր հետևյալը․

Դու այն ես, ինչ մտածում ես

Եվ այնուհետև հավելում, որ եթե մարդն անընդհատ մտածում է, որ ինքնավստահ չէ և չի կարող արժեքավոր որևէ բան անել, նրա գործողությունները սկսում են համապատասխանել տվյալ կերպարին։ 

Այնպես որ, երբ ասում եք ինքներդ ձեզ, որ չեք կարող որևէ բան անել, ապա դուք ինքներդ եք ստեղծում ձեր իրականությունը և սահմանափակում ձեր հնարավորությունները։ Եթե դուք մտածում եք, որ չեք կարող, չեք էլ փորձի կարողանալ։ 

Ինչպես յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր բարդությունը, այնպես էլ ծրագրավորումն ունի իր բարդություններն ու խնդիրները։

Ծրագրավորման դասընթացները ավարտելուց հետո, թվում է, թե հետագան շատ ավելի բարդ է, սակայն դա այդպես չէ։ 

Ինքներդ ձեզ ասեք, որ դուք ծրագրավորման մեջ սովորել եք այս կամ այն հմտությունները և  ինքնակրթման շնորհիվ դրանք ավելի զարգացնելու դեպքում, կարող եք պրակտիկայի անցնել որևէ կազմակերպությունում։

Մտածե՛ք ավելի դրական կողմով ու մտածեք այն մասին, թե ինչ գիտեք և որ դաշտում է պետք աշխատել հմտություններն ավելի զարգացնելու համար։

2․ Անդադար աշխատե՛ք

Ծրագրավորման ոլորտում շատ մեծ կարևորություն ունի անդադար աշխատանքը։ Դուք պետք է փորձեք անընդհատ բարելավել ձեր հմտությունները։ Օրվա մեջ ծրագրավորմանը որոշակի ժամանակ հատկացնելը և այն վերանայելն ու վերհիշելը շատ մեծ կարևորություն ունեն։ Ուսումնառությունը չպետք է դադարի ինչ-որ վկայական ստանալուց, գիրք կարդալուց կամ էլ ծրագրավորման որևէ լեզու իմանալուց հետո։ 

Եթե օրինակ դուք շատ լավ սովորել եք JavaScript ծրագրավորման լեզուն, դուք չպետք է կանգ առնեք և, ձեզ վրա անընդհատ աշխատելով, պետք է հասկանաք հետևյալ կետերը․ 

Անընդհատ կարդալով, փորձելով և տարբեր tutorial–ներ նայելով` ինքնակատարելագործվեք։ 

3․ Մասնակցե՛ք կամավորության և պրակտիկայի

Ինչպես գրեթե ցանկացած ոլորտում, ՏՏ-ում նույնպես հիմնականում կազմակերպությունները ցանկանում են ներգրավել ավելի փորձառու մասնագետների, պատճառները կարծում ենք ակնհայտ են, սակայն պետք է հաշվի առնել այն, որ ոչ բոլոր կազմակերպություններում է այդպես։ 

Անընդհատ կիսվեք ձեր իսկ կարծիքով։ Օրինակ՝ միգուցե դուք այնպիսի հանճարեղ գաղափար ունեք, որ ուզում եք իրականացնել դա այլոց հետ։ Խորհուրդ ենք տալիս փորձ ձեռք բերելու համար միանալ startup-ի կամ մասնակցել անվճար/վճարովի internship ծրագրերի: Հավատացեք, որ պրակտիկայի ընթացքում դուք շատ ավելին կսովորեք, քան ինքներդ եք պատկերացնում։ 

Այս պահին կան ազատ հաստիքներ սկսնակ ծրագրավորողների համար, որպես օրինակ կարող եք օգտվել այս կայքերից կամ նմանատիպ այլ կայքերից և հետևել թարմացումներին: 

Գոյություն ունեն նաև հատուկ խմբեր, որտեղ փորձառու և սկսնակ ծրագրավորողները կիսվում են փորձով կամ հարցերով և, ժամանակ առ ժամանակ, հատուկ սկսնակների համար հայտնվում են աշխատանքի առաջարկներ:

4. Բարելավե՛ք ձեր CV-ն

Ոչ պակաս կարևոր է ձեր ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը, որով դիմում եք կազմակերպությանը։ Շատ մեծ կարևորություն ունի CV կազմելը, քանի որ այն, կարելի է ասել, ձեր կյանքի պատմությունն է։ Ձեր CV–ն պետք է լինի բավականաչափ գրավիչ և ընթեռնելի։ Շատ կարևոր է, որ CV–ում ներառվեն ամենակարևոր կամավորական, աշխատանքային փորձերը, որոնք ավելի շատ կհասմապատասխանեն այն պաշտոնին, որին դուք եք դիմում։ Ցանկալի է, որ ձեր ռեզյումեն լինի 1 կամ 2 էջ։ Ինչպես նաև, շատ կարևոր է, որ այն գրված լինի գրագետ, առանց որևէ քերականական և ուղղագրական սխալների։

Լավագույն CV պատրաստող կայքերից են համարվում.

Որոշ խորհուրդներ Մարդկային Ռեսուրսների ղեկավարների կողմից և ոչ միայն, կգտնեք ստորև․

5. Կազմե՛ք պորտֆոլիո

«Իմ մասին» էջում պատմեք ձեր մասին այնպես, որ այցելուն առաջին իսկ վայրկյանից հասկանա, թե ով եք դուք, ինչպիսի հետաքրքրություններ ունեք և ինչով եք զբաղվում։

«Իմ մասին» էջում, գրեք շատ հասարակ և առօրյա լեզվով, պատկերացնելով, որ զրուցում եք որևէ մեկի հետ։ Ձեր մասին պատմելիս նկարագրեք այն փորձը, որն ունեցել եք, սակայն խոսեք հստակ և կարճ, քանի որ կարդացողների մեծ մասը չի սիրում կարդալ երկար տեքստեր։ 

Նշե՛ք ձեր լավագույն աշխատանքային հնարավորությունների, լավագույն պրոյեկտների և ամենատպավորիչ փորձի մասին։

Պորտֆոլիոյի օրինակներ կարող եք գտնել հետևյալ հղումներով․

Թոմ Բրիթոնը և այլոք, իրենց հետազոտությունների արդյունքում ցույց են տվել, որ աշխատանքային ժամաքանակի 50.1%-ը ծրագրավորողներն անցկացնում են debugging–ի վրա։ Այսինքն նրանք ծրագրավորման ընթացքում շատ մեծ ժամանակ են անցկացնում կոդը տող առ տող վերանայելու վրա։ Այնպես որ, ինչպես յուրաքանչյուր մասնագիտության մեջ, այնպես էլ այս ոլորտում շատ կարևոր է աշխատասիրությունը և մեծ ուշադրությունը։ 

Այս 5 քայլերն իմանալուց հետո, ավելի զարգացրե՛ք ձեր ծրագրավորման հմտությունները, իսկ Bitschool-ը պատրաստ է օգնելու ձեզ, քանի որ  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Bitschool» ծրագրավորման և բիզնեսի դպրոցը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «React.js» ծրագրավորման դասընթացներ: 

Մանրամասների համար, սեղմե՛ք այստեղ։