fbpx

Ինձնից ծրագրավորող դուրս կգա՞

Ամենահաճախ տրվող հարցերից մեկն այն է, թե արդյոք ծրագրավորումն իմ մասնագիտությունն է, թե՞ ոչ։

Շատերին ծրագրավորումից հետ է պահում այն միտքը, որ չունեն ծրագրավորման որևէ գիտելիք կամ էլ մասնագիտացված են լրիվ այլ ուղղություններով։ Հատկապես շատերը կարծում են, որ իրենց մոտ ծրագրավորումը չի ստացվի այն պատճառով, որ մասնագիտացված են հումանիտար ուղղությամբ։

ՍԱԿԱՅՆ հումանիտար ուղղվածությունը չի նշանակում զրոյական տրամաբանություն։ Վերջապես եկե՛ք կոտրենք այդ կարծրատիպը, քանի որ եթե մաթեմատիկական փայլուն գիտելիք չունեք, ապա դա չի նշանակում, որ տրամաբանություն չունեք։

Կան ծրագրավորման ուղղություններ, որոնք չեն պահանջում բարձրագույն մաթեմատիկա, այլ պահանջում են տրամաբանական մտածելակերպ։ 

Իսկ հիմա եկեք ուղղակի հասկանանք, արդյո՞ք ծրագրավորումը ձեզ դուր կգա կամ, այսպես ասած, արդյո՞ք այն ձեր մասնագիտությունն է, թե՞ ոչ։ 

Ինչպես նկարից երևում է, դուք ձեզ պետք է տաք երեք կարևոր հարց, որոնք ծրագրավորողների ամենահրաշալի սովորույթներն են, քանի որ նրանք սիրում են խնդիրներ լուծել, աշխատել և հետաքրքրվել։

Եվ այս երեք կարևոր հատկանիշներն էլ իրենց մեջ թաքցնում են ենթահատկանիշներ, ինչպես օրինակ համբերություն, նպատակասլացություն, մեծ ցանկություն և մոտիվացիա, պատասխանատվության բարձր զգացում, մեծ կենտրոնացում, համառություն, մանրախնդրություն, կոկիկություն, ճշտապահություն և այսպես շարունակ։ 

Բոլորն էլ կարող են գրել այնպիսի կոդ, որ համակարգիչը հասկանա: Մինչդեռ, լավ ծրագրավորողները գրում են այնպիսի կոդ, որը հասկանալի կլինի մարդկանց։

Մարտին Ֆոուլեր

Ահա թե որքան շատ կարևոր որակներ ունեն ծրագրավորողները, իսկ հիմա եկեք հասկանանք այդ ամենն ավելի մանրամասն։

Դե ինչ, պատրա՞ստ եք, գնացի՛նք․

1․ Սիրու՞մ եք լուծել տրամաբանական խնդիրներ և առհասարակ խնդիրներ 

Շատերը այս հարցին կարող են պատասխանել՝ այո։ Իրականում ծրագրավորման մեջ խնդիրները կրկնվող երևույթներ են։

Ինչպես նշվել էր նախորդ բլոգում, ծրագրավորողներն իրենց ժամանակի կեսը տրամադրում են debugging-ին, քանի որ նրանք պարբերաբար տող առ տող վերանայում են կոդը։ 

Սկզբում լուծիր խնդիրը, իսկ հետո գրիր կոդը։

Ջոհն Ջոհնսոն

Մեծ մասամբ ծրագրավորողները երկար ժամանակ փորձում են վերացնել bug-երը, որոնք հնարավոր է այնքան ծավալուն լինեն, որ ծրագրավորողներից պահանջվի օրեր կամ շաբաթներ մեկ խնդիրը լուծելու համար։ 

Այս ամենից պարզ է դառնում, որ ծրագրավորողները շա՜տ համբերատար են, քանի որ նրանք կարող են աշխատել երկար ժամանակ մինչև իրենց ցանկալի արդյունքին հասնելը։ 

Ինչպես նաև համբերության հետ մեկտեղ նրանք շա՜տ համառ են, քանի որ, ինչպես իրենք են սիրում նշել․

Երբ կոդը չի աշխատում, պայքարի մեջ ես մտնում վերջինիս հետ ու պայքարում այնքան, մինչև կհասնես լուծմանը։

Երբ ծրագրավորողները պայքարի մեջ են մտնում կոդի հետ, ապա կարողանում են լուծել խնդիրը իրենց նպատակասլացության և թիմային աշխատանքի շնորհիվ, քանի որ երբեմն միայնակ բարդ է լինում գտնել խնդիրը։

Կոդն աշխատում է, երբ ծրագրավորողը ներդնում է մեծ կենտրոնացում և ուշադրություն։ 

Կարծում եմ հասկացաք, որ միայն սիրել խնդիրներ լուծելը բավարար չէ, քանի որ այդ խնդիրները լուծվում են համբերության, համառության, մեծ ուշադրության, կենտրոնացման, թիմային աշխատանքի ունակության, նպատակասլացության և մեծ ցանկության դեպքում։ 

Պատրա՞ստ եք օրերով լուծել մեկ խնդիրը և միևնույն ժամանակ պահպանել վերոնշյալ հատկանիշները։ Այո՞, դե ուրեմն սկսեք սովորել հենց հիմա։ 

2․ Աշխատասե՞ր եք

Ծրագրավորողներն անգամ աշխատանքից հետո իրենց տանը կարող են զբաղվել ծրագրավորմամբ։ Շատերը մինչ ուշ գիշերն արթուն են մնում կոդը գրելու, վերանայելու և խնդիրները լուծելու համար։ Ծրագրավորողների աշխատանքը հիմնված է վերջնաժամկետների վրա և նրանք ամեն բան անում են մինչև վերջնաժամկետը արդյունավետ և որակով աշխատանք մատուցելու համար։

Ծրագրավորումը զարգացող մասնագիտություն է։ Աշխատասիրությունից բացի, պահանջվում է նաև նորը սովորելու մեծ ցանկություն ու եռանդ, քանի որ․

Ծրագրավորումն անընդհատ շարժման մեջ է և պահանջում է, որ շարժման մեջ լինի նաև ծրագրավորողը։

Պատրա՞ստ եք անգամ աշխատանքից հետո զբաղվել ծրագրավորմամբ և արթուն մնալ երկար ժամանա՞կ։ Դե ուրեմն ծրագրավորումը, հենց ձեզ համար է։ 

3․ Հետաքրքրասե՞ր եք

Եթե չունեք հետաքրքրություն տեխնոլոգիաների հանդեպ և, թե ինչպես են դրանք աշխատում, ապա ծրագրավորումը ձեզ դուր չի գա։

Որևէ բան սովորելիս, դուք հաջողության կհասնեք այն ժամանակ, երբ բավականին հետաքրքրված լինեք այդ ուղղության մեջ։ 

Եթե ձեզ չի հետաքրքրում, թե ինչպես է աշխատում տեխնոլոգիան, համակարգիչը, ապա չեք ցանկանա մեծ էներգիա ներդնել ծրագրավորման մեջ, որն էլ հետագայում կարող է բերել  անհաջողության։

Հիշե՛ք, որ ծրագրավորողները պետք է լուծեն խնդիրներ, այնպես որ, նրանք ուշադրություն են դարձնում յուրաքանչյուր մանրուքին և ցանկանում են հասկանալ պատճառահետևանքային կապերը, որոնց համար էլ նրանք անընդհատ հետաքրքրվում են, ուսումնասիրում նորը և սովորում ավելին։ Հենց այստեղ էլ ի հայտ են գալիս այս հատականիշները՝ մանրախնդրություն, կոկիկություն, մեծ եռանդ և ցանկություն։ 

Ծրագրավորումը փոխկապակցված գաղափարների, հնարավորությունների հսկայական աշխարհ է, որը կարող է ազատություն տալ երևակայությանը: Մեծ կամքի ուժն էլ կապահովի ձեր հաջողությունն այս ոլորտում։

Կոդ կարդալն ավելի դժվար է, քան գրելը

Ջոել Սպոլսկի

Այնպես որ հարցրեք ինքներդ ձեզ․

  1. Ուզո՞ւմ եք, որ ծրագրավորումը դառնա ձեր մասնագիտությունը։
  2. Ուզու՞մ եք աշխատել քրտնաջան և իմանալ ավելին ձեր ոլորտի մասին։
  3. Ուզու՞մ եք իմանալ ինչպես է տեխնոլոգիան աշխատում։

Այո՞, այո՞, այոոոո՞։ Դե, ուրեմն ժամանակ մի՛ կորցրեք և սկսեք սկսնակ մակարդակից։ Գրանցվե՛ք HTML & CSS դասընթացին Bitschool-ում և կատարե՛ք ձեր առաջին քայլը դեպի ծրագրավորման մեծ ու զարմանահրաշ աշխարհ։