fbpx

Պարտադի՞ր է իմանալ մաթեմատիկա ծրագրավորող դառնալու համար

Դպրոցում մեզանից շատերը սիրել են որևէ առարկա և տանել չեն կարողացել մեկ ուրիշը։ Շատ դեպքերում անգամ դպրոցում բարձր դասարանները կիսվում էին մի քանի ճյուղերի` բնագիտական, հումանիտար, տնտեսագիտական և պատմական։

Շատերիս մոտ եղել են կարծրատիպեր, որ աղջիկները միայն կարող են հումանիտար ուղղությամբ հասնել հաջողությունների, իսկ տղաներին այսպես ասած <<սազում է>> միայն մաթեմատիկան։ Եվ շատ հնարավոր է, որ այս կարծրատիպերը որոշ չափով ազդել են յուրաքանչյուրիս վրա։

Մենք սիրում ենք գնալ ժամանակի հետ և սովորել այն ամենն ինչն արդի է ու պահանջված մեր տարածաշրջանում և մեր ժամանակներում։ Գաղտնիք չէ, որ հիմա ամենապահանջված մասնագիտություններից մեկը ծրագրավորումն է։ Եվ ծրագրավորում սովորելուց առաջ շատերիս մոտ հարցեր են առաջանում, թե ինչ է պետք իմանալ լավ ծրագրավորող դառնալու համար։ Իսկ ամենահաճախ տրվող հարցերից մեկն էլ այս է․ «Պարտադի՞ր է իմանալ մաթեմատիկա ծրագրավորող դառնալու համար»։

Պատասխանը չի կարող լինել կարճ և հստակ, քանի որ յուրաքանչյուր անձ ծրագրավորում ասելով հասկանում է տարբեր ուղղություններ։ Մենք չենք կարող համեմատել վեբ ծրագրավորումը Machine Learning-ի հետ։ Վեբ ծրագրավորման համար դպրոցում սովորած մաթեմատիկան էլ բավական է, իսկ  Machine Learning-ը կարող է պահանջել բարձրագույն մաթեմատիկա։ Այնպես որ կախված մեր ընտրությունից, այս հարցի պատասխանն էլ փոփոխվում է։

Մաթեմատիկան այնքան պարտադիր չէ, որքան տրամաբանությունը։

Վեբ ծրագրավորող դառնալու համար մեզ հարկավոր չէ մաթեմատիկան այնքան, որքան մաթեմատիկական մտածելակերպը՝ տրամաբանությունը։ Դպրոցում ստացած գիտելիքը բավարար է վեբ ծրագրավորող դառնալու համար։ Այստեղ կարևոր է իմանալ, թե որ կողմից է հարկավոր մոտենալ տվյալ խնդրին։ Այսօրվա դարաշրջանն այնպիսին է, որ մարդիկ արդեն իսկ ստեղծել են այն, ինչն առաջ թվում էր անհնարին։ Այդ իսկ պատճառով, երբ հասկանում ես խնդիրն ու գտնում տրամաբանական շղթան, մնում է միայն  ՃԻՇՏ ԿԵՐՊՈՎ research անել` խնդիրը վերջնական լուծելու համար։ 

Թվում է, թե research անել կարող են բոլորը, սակայն իրականում ծրագրավորողը կարողանում է շատ արագ գտնել այն, ինչն իրեն անհրաժեշտ է՝ ՀՍՏԱԿ բառերի և դրանց ՃԻՇՏ հերթականության շնորհիվ։ Այնպես որ ծրագրավորողն ունի մաթեմատիկական մտածողություն։

Բարձրագույն մաթեմատիկան պարտադիր է, երբ․․․

Ծրագրավորման շատ ուղղություններ կան, որոնց մեջ պարտադիր է մաթեմատիկան։ Պատկերացրեք, որ ցանկանում եք ստեղծել մի խաղ, որը կլինի տարվա բումը։ Մտածեք որևէ խաղի մասին, որը դուք միշտ սիրել եք և շատ դեպքերում ձեր ազատ ժամանակը անցկացրել եք հենց այդ խաղը խաղալով։ Իսկ հիմա դուք եք ուզում ստեղծել կրեատիվ 3D խաղեր և 3D գրաֆիկաներ։ Ըհըըըըը՜, այ հիմա ձեզ պետք է բարձրագույն մաթեմատիկա։

Այսպիսով, եթե դուք մտածում եք, որ հումանիտար լինելը խանգարում է ձեր՝ ծրագրավորման աշխարհ մտնելուն, ապա բաց ու խուփ արեք ձեր աչքերը և հավատացեք, որ առանց մաթեմատիկայի հնարավոր է՝ կախված ձեր ընտրած ուղղությունից։ Իսկ եթե գիտեք շատ լավ մաթեմատիկա, ապա, ով քնած է արթուն կացեք և հեղափոխական 3D խաղ ստեղծեք։

Code with math and even without it.

Մեկնաբանություններ


  • Թոռնիկ / Reply

    Ես ուզում եմ դառնալ ծրագրավորող հաճախում եմ Թումո ծրագրավորման դասընթացների։ Միաբան հարցնեմ ձեզ։ Ձեր մոտ ինչ արժե դասընթացներ ը ծրագրավորման։