fbpx

ԸՆՏՐՈւԹՅՈւՆԸ

Հարցազրույցի և/կամ թեստի միջոցով:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Չեն պահանջվում։

ՄԵԿՆԱՐԿ

Մեկնարկը՝ շուտով։

BITSCHOOL HIGH

Bitschool_high կրթական մոդուլը նախատեսված է 13-15 տարեկանների համար: Այս կրթական ծրագրի առաքելությունը միջին տարիքի դպրոցականների համար ոչ ֆորմալ կրթական, ստեղծագործական, աշակերտակենտրոն, յուրահատուկ միջավայրի ստեղծումն է, ամենապահանջված 2 ոլորտների՝ ծրագրավորման (տեղեկատվական տեխնոլոգիաների) և բիզնեսի, կողմնորոշմամբ, միտված համակարգային, ազատ և ստեղծագործ մտածելակերպի ձևավորմանը, դպրոցականի թաքնված տաղանդների և հմտությունների բացահայտմանը:

ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎԵԼ․

Հիմնարար գիտելիք, կարողություններ և հմտություններ
Տրամաբանական, ալգորիթմական մտածելակերպի զարգացում
Վերլուծական մտածելակերպ, միտված որոշումների կայացմանը
Ինքնուրույնություն, նախաձեռնողականություն
Մասնագիտական կողմնորոշումներ
Թիմային մտածելակերպի ձևավորում
Բացի այդ, bitschool-ն ունի նաև որոշակի մշակութային արժեքային համակարգ, որոնցից են՝ ուսուցչի և երեխայի ոչ ֆորմալ կանոնակարգված հարաբերությունները, դասընթացների անցկացումը տարբեր միջավայրերում (օրիգինալ կահավորված լսարան, բացօթյա տարածք և այլն), դասավանդման ճկուն մեթոդներ, տնային աշխատանքները՝ հազվադեպ, ակադեմիական ազնվության տարրերի սերմանում դպրոցականների մեջ և այլն:

BITSCHOOL_HIGH ԿՐԹԱԿԱՆ ՄՈԴՈւԼՆ ԻՐ ՄԵՋ ՆԵՐԱՌՈւՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

null

Մաթեմատիկա և տրամաբանություն

null

Համակարգչային գիտություն և ծրագրավորման հիմունքներ

null

Սովորում ենք անգլերեն

null

Ծրագրավորում ենք խաղալով

null

Ո՞վ եմ ես

null

Ֆինանսական գրագիտություն

null

Արդյունավետ հաղորդակցություն

null

Իմ մասնագիտությունը

null

Համակարգչային դիզայն և անիմացիա

null

Մենեջմենթի և մարքեթինգի հիմունքներ

ԿՐԹԱԿԱՆ ՄՈԴՈւԼԻ ԱՎԱՐՏԻՆ BIT_ԴՊՐՈՑԱԿԱՆԸ ․

կունենա առողջ, ստեղծագործ և անկաշկանդ մտածելակերպ
կզարգացնի իր մաթեմատիկատրամաբանական ունակությունները
ձեռք կբերի համակարգչային գիտության ոլորտում հիմնարար գիտելիքներ,
վեբ ծրագրավորման կարողություններ և հմտություններ, կյանքի համար արժեքավոր ֆինանսական գրագիտության որոշակի գիտելիքներ, ինչպես նաև թիմային աշխատանքի հմտություններ
մենեջմենթի և մարքեթինգի տարրական հիմունքներ
կկատարելագործի իր անգլերեն լեզվի հմտությունները
կկարողանա օգտվել ՏՏ ոլորտում ծրագրային արդի պրոդուկտներից, որի արդյունքում կստեղծի խաղեր,
գնահատել և վեր հանել սեփական կարողություններն ու հնարավոր թաքնված տաղանդը
կտիրապետի հաղորդակցության կարևոր գործիքներին՝ պրեզենտացիայի մշակում, հանրային հաղորդակցության հմտություններին, կառնչվի ժեստերի աշխարհին
յուրահատուկ կերպով կծանոթանա տարբեր մասնագիտությունների հետ, որի արդյունքում կկարողանա որոշում կայացնել իր ապագա մասնագիտության վերաբերյալ:
կծանոթանա և կկարողանա օգտագործել համակարգչային դիզայնի և անիմացիայի ժամանակակից ծրագրերը

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆԸ

Ընդհանուր տևողությունը՝ 3 տարի.
1-ին մակարդակ՝ սեպտեմբեր – դեկտեմբեր (3.5 ամիս)
2-րդ մակարդակ՝ հունվար – մայիս (4 ամիս)
3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մակարդակները՝ նույն ժամանակացույցով:

ԿՐԹԱԿԱՆ ՄՈԴՈւԼԻ ԱՐԺԵՔԸ

Ըստ մակարդակների՝ 38.000 ՀՀԴ/ամիս,
Տվյալ մակարդակի կամ տարվա համար վճարման դեպքում նախատեսված են զեղչեր։

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Դիմելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված հայտադիմումը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 63 90 01, գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ մեր ֆեյսբուքյան էջին: Տեղերը սահմանափակ են:

Շնորհակալություն

Ձեր հայտը ընդունված է։ Մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ մանրամասները քննարկելու և դասընթացի մեկնարկի մասին տեղեկացնելու համար։

ՀԵՐԹԸ ՔՈՆՆ Է

Գրանցվի՛ր և սկզբնավորի՛ր քո խոստումնալից ապագան ՏՏ ոլորտում։

ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ