A1 մակարդակ (Elementary)
Ուսանողները կկարողանան.
Օգտագործել հիմնական և առօրյա կյանքում գործածվող արտահայտություններ: Ներկայացնել իրենց ուրիշներին, տալ հարցեր ու պատասխանել դրանց՝ անձնական հարցերի շուրջ, ինչպես օրինակ՝ որտեղ են նրանք ապրում, որոնք են իրենց պատկանող իրերը: Փոխանակել պարզ մտքեր, երբ զրուցակիցը խոսում է դանդաղ ու հստակ:
A2 մակարդակ (Pre-Intermediate)
Ուսանողները կկարողանան.
Հասկանալ և հաճախ օգտագործել արտահայտություններ, որոնք վերաբերում են այնպիսի անմիջական թեմաներին, ինչպիսիք են ընտանիք, մասնագիտություն, գիտություն, անձնական հետաքրքրություններ և այլն: Շփվել հասարակ ընտանեկան և առօրյա հարցերի շուրջ: Նկարագրել պարզ իրադարձություններ և առաջ քաշել անհատի անմիջական կարիքներին վերաբերող հարցեր:
B1 մակարդակ (Intermediate)
Ուսանողները կկարողանան.
Հասկանալ տվյալ տեքստի և թեմայի հիմնական իմաստները: Արտահայտել ծանոթ բառակապակցություններ, որոնք պարբերաբար հանդիպում են տանը, աշխատավայրում, դպրոցում և այլուր: Զգալ վստահ՝ անգլիախոս միջավայրում: Գրել տեքստեր՝ տարբեր անձնական հետաքրքրությունների շուրջ: Նկարագրել և հակիրճ ներկայացնել իրադարձություններ, երազանքներ, ակնկալիքներ, հավակնություններ: Տալ հակիրճ հիմնավորումներ ու բացատրություններ՝ կարծիքների և պլանների մասին:
B2 մակարդակ (Upper-Intermediate)
Ուսանողները կկարողանան.
Հեշտությամբ հասկանալ տեքստի հիմնական իմաստները և կատարել եզրակացություն: Ազատ հաղորդակցվել մայրենի լեզվի կրողի հետ: Գրել պարզ և հակիրճ մանրամասներով տեքստեր՝ թեմաների լայն շրջանակում: Արտահայտել և բացատրել դիքորոշումներ:
C1 մակարդակ (Advanced)
Ուսանողները կկարողանան.
Հասկանալ և ընկալել ավելի բարդ ու երկար տեքստեր, տալ եզրակացություններ: Օգտագործելով ճկուն բառապաշար, արտահայտել իրենց մտքերն ազատ և ինքնաբուխ, ինչպես նաև սոցիալական, մասնագիտական և ակադեմիական ուղղություններով: Գրել հակիրճ և հստակ կառուցվածք ունեցող տեքստեր՝ բարդ թեմաներով:
C2 մակարդակ (Proficiency)
Ուսանողները կկարողանան.
Լիովին հասկանալ իրենց լսածը կամ կարդացածը: Ամփոփել տարբեր խոսակցական և գրավոր աղբյուրներից ստացված հաստատված փաստարկներով տեղեկություններ, ներկայացնելով դրանք համահունչ: Հստակ և ճշգրիտ արտահայտել իրենց մտքերը՝ օգտագործելով պրոֆեսիոնալ մակարդակի բառապաշար: