fbpx

ՕՐԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ


Ճկուն

ՄԵԿՆԱՐԿ

23 նոյեմբերի 2020թ.

ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆ

45 ժամ, 10 շաբաթ,
3 անգամ/շաբաթ,
1.5 ժամ

ԽՈւՄԲ

4-8 մասնակից

BUSINESS ENGLISH

Դասընթացի նպատակն է ընդլայնել ուսանողների հեռանկարներն արդի գործարար աշխարհում և տալ նրանց հնարավորություն՝ անգլերեն լեզվով արդյունավետ աշխատելու ներկայիս մրցունակ աշխատաշուկայում: BitSchool-ում ինտերակտիվ դասավանդման մեթոդիկայի միջոցով մենք ներգրավում ենք ուսանողներին թիմային աշխատանքներում, դրանով իսկ զարգացնելով նրանց հաղորդակցման և բանակցային հմտությունները:

Դասընթացի ընթացքում մասնակիցները կանդրադառնան ֆինանսական, մարկետինգի, հաշվապահական հաշվառման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գովազդի, բանակցությունների և այլ բնագավառների, որոնք կզարգացնեն մասնագիտական անգելերենի հմտությունները:

ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ

A1
(ELEMENTARY)
A2
(PRE-INTERMEDIATE)
B1
(INTERMEDIATE)
B2
(UPPER-INTERMEDIATE)
C1
(ADVANCED)
C2
(PROFICIENCY)

ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈւՆՔՆԵՐՆ ԸՍՏ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ

A1 մակարդակ (Elementary)

Ուսանողները կկարողանան.
Հասկանալ հիմնական արտահայտություններ և կիրառել պարզ խոսակցական բառապաշար, որոնք սովորաբար օգտագործվում են բիզնեսում: Վստահորեն ներկայացնել առօրյա կյանքը, աշխատանքը և խոսել անձնական հետաքրքրությունների շուրջ:

A2 մակարդակ (Pre-Intermediate)

Ուսանողները կկարողանան.
Ընկալել բիզնես կոնտեքստում հնչած տվյալ տեքստի հիմնական իմաստները, տալ մանրակրկիտ հարցեր և պատասխանել աշխատանքի, աշխատավայրի, անձնական շահերի, ընտանիքի և այլ թեմաների շուրջ: Սահմանել աշխատանքային ժամեր, հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով ձեռք բերել պայմանավորվածություններ կամ նշանակել հանդիպումներ: Օգտագործել ներկա, անցյալ և ապագա ժամանակաձևերը՝ հաղորդակցվելու տարբեր կոնտեքստներում:

B1 մակարդակ (Intermediate)

Ուսանողները կկարողանան.
Արտահայտվել անգլերենով ավելի սահուն, ճշգրիտ և վստահ: Զգալ ավելի ինքնավստահ շփման ժամանակ, վարել բանակցություններ և ներկայացնել պրեզենտացիաներ՝ կիրառելով բիզնես տերմինաբանություն: Կազմակերպել հանդիպումներ և բանակցել, որտեղ աշխատանքային լեզուն անգլերենն է:

B2 մակարդակ (Upper-Intermediate)

Ուսանողները կկարողանան.
Կիրառել լեզուն վստահորեն ու անկաշկանդ, ազատ հաղորդակցվել մայրենի լեզուն կրողի հետ: Գրել պարզ և հակիրճ մանրամասներով տեքստեր՝ թեմաների լայն շրջանակներում: Հստակ արտահայտել տեսակետներ, տարբեր հարցերի վերաբերյալ՝ բերելով օրինակներ և տալով հիմնավոր պատճառներ:

C1 մակարդակ (Advanced)

Ուսանողները կկարողանան.
Կիրառել բարդ անգլերեն քերականություն և բիզնես տերմինաբանություն, թե՛ բանավոր, թե՛ գրավոր հաղորդակցման ընթացքում: Անկաշկանդ տալ հարցեր և պատասխանել կարևոր հարցերի՝ բերելով օրինակներ և հիմնավորումներ: Լիդերին բնորոշ ոճով և մոտեցումներով՝ նախաձեռնել և կառավարել բանակցություններ՝ հասնելով արդյունավետ արդյունքների:

C2 մակարդակ (Proficiency)

Ուսանողները կկարողանան.
Ինքնավստահ և անկաշկանդ հաղորդակցվել բիզնես միջավայրում, օգտագործելով ճիշտ քերականություն և բիզնեսի բառապաշար: Զգալիորեն նպաստել հանդիպումներին և սեմինարներին, վիճարկել կողմ կամ դեմ հանդես գալով տվյալ փաստին կամ կարծիքին: Հեշտությամբ ձեռք բերել պայմանավորվածություններ, կնքել բարդ գործարքներ բանակցությունների ընթացքում։
ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ
A1 (Elementary) 35000 ՀՀԴ/ամիս
A2 (Pre-intermediate) 35000 ՀՀԴ/ամիս
B1 (Intermediate) 40000 ՀՀԴ/ամիս
B2 (upper-intermediate) 40000 ՀՀԴ/ամիս
C1 (Advanced) 50000 ՀՀԴ/ամիս
C2 (Proficiency) 50000 ՀՀԴ/ամիս

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Դիմելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված հայտադիմումը մինչև նոյեմբերի 20-ը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 63 90 01, գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ մեր ֆեյսբուքյան էջին: Տեղերը սահմանափակ են:

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

Սյուզաննա Ափյան

English Instructor

European University

Շնորհակալություն

Ձեր հայտը ընդունված է։ Մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ մանրամասները քննարկելու և դասընթացի մեկնարկի մասին տեղեկացնելու համար։

ՀԵՐԹԸ ՔՈՆՆ Է

Գրանցվի՛ր և սկզբնավորի՛ր քո խոստումնալից ապագան ՏՏ ոլորտում։

ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ