fbpx

ԸՆՏՐՈւԹՅՈւՆԸ

Հարցազրույցի և/կամ թեստի միջոցով:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ են ծրագրավորման որևէ լեզվի և մաթեմատիկական անալիզի բավարար գիտելիքներ, ինչպես նաև դպրոցական մաթեմատիկայի լավ իմացություն։

ՄԵԿՆԱՐԿ

23 նոյեմբերի 2020թ.

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱՌՈւՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԱԼԳՈՐԻԹՄՆԵՐ

Դասընթացի նպատակն է ուսուցանել ծրագրավորման կիրառական խնդիրների լուծման մեջ օգտագործվող տվյալների կառուցվածքները և հիմնական պարզագույն ալգորիթմները, ալգորիթմի բարդության հասկացությունը և անալիզի հիմունքները, տվյալների կառուցվածքների օգտագործման արդյունավետության վերլուծությունները։ Դիտարկվում են տվյալների գծային և ոչ գծային կառուցվածքներ, տվյալների ներկայացման տարբեր եղանակներ` կապակցված ցուցակների, ստեկների, հերթերի, աղյուսակների, ծառերի և գրաֆների տեսքով: Տրվում է ալգորիթմի գաղափարի ճշգրտումը, դիտարկվում են որոնման (search), տեսակավորման (sorting) ալգորիթմներ, Թյուրինգի մեքենաներ, ռեկուրսիվ ֆունկցիաներ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Դասընթացի նպատակն ու խնդիրները
Տվյալների կառուցվածքներ և տվյալների աբստրակտ տիպեր
Զանգվածներ
Կապակցված ցուցակներ
Հերթեր
Ստեկ, ստեկի իրականացումը
Ալգորիթմի հասկացություն և դրա ֆորմալիզացիաներ
Ֆունկցիաների աճ, ալգորիթմների անալիզի սկզբունքները
Ալգորիթմի բարդության հասկացություն
Որոնման ալգորիթմներ
Տեսակավորման ալգորիթմներ
Ծառեր, բինար ծառեր, որոնման ծառեր, նրանց համար նախատեսված գործողություններ, բուրգեր
Բալանսավորված ծառեր (AVL ծառեր), B ծառեր
Գրաֆներ
Դասընթացը հաջողությամբ ավարտելու պարագայում մասնակիցները կկարողանան ստեղծել արդյունավետ ծրագրեր, որն էլ ամենամեծ նախապայմանն է հեղինակավոր կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆԸ

60 ժամ/10 շաբաթ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ

75․000 ՀՀԴ:

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Դիմելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված հայտադիմումը մինչև նոյեմբերի 20-ը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 63 90 01, գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ մեր ֆեյսբուքյան էջին: Տեղերը սահմանափակ են:

Շնորհակալություն

Ձեր հայտը ընդունված է։ Մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ մանրամասները քննարկելու և դասընթացի մեկնարկի մասին տեղեկացնելու համար։

ՀԵՐԹԸ ՔՈՆՆ Է

Գրանցվի՛ր և սկզբնավորի՛ր քո խոստումնալից ապագան ՏՏ ոլորտում։

ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ