fbpx

ՕՐԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ

Ճկուն

ՄԵԿՆԱՐԿ

23 նոյեմբերի 2020թ.

ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆ

63 ժամ, 14 շաբաթ,
3 անգամ/շաբաթ,
1.5 ժամ

ԽՈւՄԲ

4-8 մասնակից

GENERAL ENGLISH

Bitschool-ի General English դասընթացը մասնակիցներին հնարավորություն է տալիս բարելավել իրենց լեզվական հմտությունները: Մեր նպատակն է օգնել դասընթացի մասնակիցներին առաջադիմել և արագ զարգացնել անգլերեն լեզվով արդյունավետ հաղորդակցվելու ունակությունները:
Դասընթացի հիմքում ընկած են անգլերեն լեզվի 4 հմտություններ՝ գրավոր խոսք, բանավոր խոսք, ընթերցանություն և լսողություն: Դասընթացի ընթացքում խաղերի միջոցով ուսուցանվում է թեմատիկ բառապաշար և քերականություն՝ ազատ շփումն ապահովելու համար:
Bitschool-ում կիրառվում են ստեղծագործական և ինտերակտիվ դասավանդման մոտեցումներ, որի նպատակն է մասնակիցներին վստահություն ներշնչել այդ լեզվով անկաշկանդ շփվելու համար:
Դեռ ավելին, մեր bit_teachers-ի անհատական ուշադրության շնորհիվ մեր bit_students-երը կստանան աջակցություն՝ ուսումնական ծրագրի շրջանակից դուրս:

ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ

A1
(ELEMENTARY)
A2
(PRE-INTERMEDIATE)
B1
(INTERMEDIATE)
B2
(UPPER-INTERMEDIATE)
C1
(ADVANCED)
C2
(PROFICIENCY)

ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈւՆՔՆԵՐՆ ԸՍՏ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ

A1 մակարդակ (Elementary)

Ուսանողները կկարողանան.
Օգտագործել հիմնական և առօրյա կյանքում գործածվող արտահայտություններ: Ներկայացնել իրենց ուրիշներին, տալ հարցեր ու պատասխանել դրանց՝ անձնական հարցերի շուրջ, ինչպես օրինակ՝ որտեղ են նրանք ապրում, որոնք են իրենց պատկանող իրերը: Փոխանակել պարզ մտքեր, երբ զրուցակիցը խոսում է դանդաղ ու հստակ:

A2 մակարդակ (Pre-Intermediate)

Ուսանողները կկարողանան.
Հասկանալ և հաճախ օգտագործել արտահայտություններ, որոնք վերաբերում են այնպիսի անմիջական թեմաներին, ինչպիսիք են ընտանիք, մասնագիտություն, գիտություն, անձնական հետաքրքրություններ և այլն: Շփվել հասարակ ընտանեկան և առօրյա հարցերի շուրջ: Նկարագրել պարզ իրադարձություններ և առաջ քաշել անհատի անմիջական կարիքներին վերաբերող հարցեր:

B1 մակարդակ (Intermediate)

Ուսանողները կկարողանան.
Հասկանալ տվյալ տեքստի և թեմայի հիմնական իմաստները: Արտահայտել ծանոթ բառակապակցություններ, որոնք պարբերաբար հանդիպում են տանը, աշխատավայրում, դպրոցում և այլուր: Զգալ վստահ՝ անգլիախոս միջավայրում: Գրել տեքստեր՝ տարբեր անձնական հետաքրքրությունների շուրջ: Նկարագրել և հակիրճ ներկայացնել իրադարձություններ, երազանքներ, ակնկալիքներ, հավակնություններ: Տալ հակիրճ հիմնավորումներ ու բացատրություններ՝ կարծիքների և պլանների մասին:

B2 մակարդակ (Upper-Intermediate)

Ուսանողները կկարողանան.
Հեշտությամբ հասկանալ տեքստի հիմնական իմաստները և կատարել եզրակացություն: Ազատ հաղորդակցվել մայրենի լեզվի կրողի հետ: Գրել պարզ և հակիրճ մանրամասներով տեքստեր՝ թեմաների լայն շրջանակում: Արտահայտել և բացատրել դիքորոշումներ:

C1 մակարդակ (Advanced)

Ուսանողները կկարողանան.
Հասկանալ և ընկալել ավելի բարդ ու երկար տեքստեր, տալ եզրակացություններ: Օգտագործելով ճկուն բառապաշար, արտահայտել իրենց մտքերն ազատ և ինքնաբուխ, ինչպես նաև սոցիալական, մասնագիտական և ակադեմիական ուղղություններով: Գրել հակիրճ և հստակ կառուցվածք ունեցող տեքստեր՝ բարդ թեմաներով:

C2 մակարդակ (Proficiency)

Ուսանողները կկարողանան.
Լիովին հասկանալ իրենց լսածը կամ կարդացածը: Ամփոփել տարբեր խոսակցական և գրավոր աղբյուրներից ստացված հաստատված փաստարկներով տեղեկություններ, ներկայացնելով դրանք համահունչ: Հստակ և ճշգրիտ արտահայտել իրենց մտքերը՝ օգտագործելով պրոֆեսիոնալ մակարդակի բառապաշար:
ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ
A1 (Elementary) 24000 ՀՀԴ/ամիս
A2 (Pre-intermediate) 27000 ՀՀԴ/ամիս
B1 (Intermediate) 30000 ՀՀԴ/ամիս
B2 (upper-intermediate) 33000 ՀՀԴ/ամիս
C1 (Advanced) 35000 ՀՀԴ/ամիս
C2 (Proficiency) 35000 ՀՀԴ/ամիս

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Դիմելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված հայտադիմումը մինչև նոյեմբերի 20-ը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 63 90 01, գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ մեր ֆեյսբուքյան էջին: Տեղերը սահմանափակ են:

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

Սյուզաննա Ափյան

English Instructor

European University

Շնորհակալություն

Ձեր հայտը ընդունված է։ Մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ մանրամասները քննարկելու և դասընթացի մեկնարկի մասին տեղեկացնելու համար։

ՀԵՐԹԸ ՔՈՆՆ Է

Գրանցվի՛ր և սկզբնավորի՛ր քո խոստումնալից ապագան ՏՏ ոլորտում։

ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ