fbpx

ՕՐԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ

Ճկուն

ՄԵԿՆԱՐԿ

23 նոյեմբերի 2020թ.

ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆ

72 ժամ, մինչև 16 շաբաթ (կախված խմբի միջին մակարդակից)
3 անգամ/շաբաթ,
1.5 ժամ

ԽՈւՄԲ

4-8 մասնակից

Գերմաներեն լեզվի դասընթաց

Գերմաներենի դասընթացը մասնակիցներին հնարավորություն է տալիս սովորել և բարելավել իրենց լեզվական հմտությունները: Մեր նպատակն է օգնել դասընթացի մասնակիցներին առաջադիմել և արագ զարգացնել գերմաներեն լեզվով արդյունավետ հաղորդակցվելու ունակությունները:
Դասընթացի հիմքում ընկած են գերմաներեն լեզվի 4 հմտություններ՝ գրավոր խոսք (Schreiben), բանավոր խոսք (Sprechen), ընթերցանություն (Lesen) և լսողություն (Hören): Դասընթացի ընթացքում ուսուցանվում է թեմատիկ բառապաշար և քերականություն՝ ազատ շփումն ապահովելու համար:
Դասընթացում կիրառվում են ստեղծագործական և ինտերակտիվ դասավանդման մոտեցումներ, որի նպատակն է մասնակիցներին վստահություն ներշնչել այդ լեզվով անկաշկանդ շփվելու համար:

ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ

A1
(ELEMENTARY)
A2
(PRE-INTERMEDIATE)
B1
(INTERMEDIATE)
B2
(UPPER-INTERMEDIATE)
C1
(ADVANCED)

ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈւՆՔՆԵՐՆ ԸՍՏ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ

A1 մակարդակ (Elementary)

Ուսանողները կկարողանան.
Օգտագործել հիմնական և առօրյա կյանքում գործածվող արտահայտություններ: Ներկայացնել իրենց ուրիշներին, տալ հարցեր ու պատասխանել դրանց՝ անձնական հարցերի շուրջ, ինչպես օրինակ՝ որտեղ են նրանք ապրում, որոնք են իրենց պատկանող իրերը: Փոխանակել պարզ մտքեր, երբ զրուցակիցը խոսում է դանդաղ ու հստակ, գրել կարճ նամակներ՝ պաշտոնական և անձնական բնույթի: Հավելյալ թրեյնինգների արդյունքում մասնակիցները պարաստ կլինեն հանձնել գերմաներեն լեզվի A1 մակարդակի քննություն:

A2 մակարդակ (Pre-Intermediate)

Ուսանողները կկարողանան.
Հասկանալ և հաճախ օգտագործել արտահայտություններ, որոնք վերաբերում են այնպիսի անմիջական թեմաներին, ինչպիսիք են ընտանիք, մասնագիտություն, գիտություն, անձնական հետաքրքրություններ և այլն: Շփվել հասարակ ընտանեկան և առօրյա հարցերի շուրջ: Նկարագրել պարզ իրադարձություններ և առաջ քաշել անհատի անմիջական կարիքներին վերաբերող հարցեր:

B1 մակարդակ (Intermediate)

Ուսանողները կկարողանան.
Հասկանալ տվյալ տեքստի և թեմայի հիմնական իմաստները: Արտահայտել ծանոթ բառակապակցություններ, որոնք պարբերաբար հանդիպում են տանը, աշխատավայրում, դպրոցում և այլուր: Զգալ վստահ՝ գերմանախոս միջավայրում: Գրել տեքստեր՝ տարբեր անձնական հետաքրքրությունների շուրջ: Նկարագրել և հակիրճ ներկայացնել իրադարձություններ, երազանքներ, ակնկալիքներ, հավակնություններ: Տալ հակիրճ հիմնավորումներ ու բացատրություններ՝ կարծիքների և պլանների մասին:

B2 մակարդակ (Upper-Intermediate)

Ուսանողները կկարողանան.
Հեշտությամբ հասկանալ տեքստի հիմնական իմաստները և կատարել եզրակացություն: Ազատ հաղորդակցվել մայրենի լեզվի կրողի հետ: Գրել պարզ և հակիրճ մանրամասներով տեքստեր՝ թեմաների լայն շրջանակում: Արտահայտել և բացատրել դիքորոշումներ:

C1 մակարդակ (Advanced)

Ուսանողները կկարողանան.
Հասկանալ և ընկալել ավելի բարդ ու երկար տեքստեր, տալ եզրակացություններ: Օգտագործելով ճկուն բառապաշար, արտահայտել իրենց մտքերն ազատ և ինքնաբուխ, ինչպես նաև սոցիալական, մասնագիտական և ակադեմիական ուղղություններով: Գրել հակիրճ և հստակ կառուցվածք ունեցող տեքստեր՝ բարդ թեմաներով:
ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ
A1 (Elementary) 24000 ՀՀԴ/ամիս
A2 (Pre-intermediate) 27000 ՀՀԴ/ամիս
B1 (Intermediate) 30000 ՀՀԴ/ամիս
B2 (upper-intermediate) 33000 ՀՀԴ/ամիս
C1 (Advanced) 35000 ՀՀԴ/ամիս

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Դիմելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված հայտադիմումը մինչև նոյեմբերի 20-ը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 63 90 01, գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ մեր ֆեյսբուքյան էջին: Տեղերը սահմանափակ են:

Շնորհակալություն

Ձեր հայտը ընդունված է։ Մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ մանրամասները քննարկելու և դասընթացի մեկնարկի մասին տեղեկացնելու համար։

ՀԵՐԹԸ ՔՈՆՆ Է

Գրանցվի՛ր և սկզբնավորի՛ր քո խոստումնալից ապագան ՏՏ ոլորտում։

ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ