fbpx

ԸՆՏՐՈւԹՅՈւՆԸ

Հարցազրույցի և/կամ թեստի միջոցով:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Դասընթացին մասնակցելու համար բավարար է ունենալ միայն համակարգչից օգտվելու ունակություն:

ՄԵԿՆԱՐԿ

23 նոյեմբերի 2020թ.

HTML & CSS

Դասընթացի ընթացքում ուսանողները կծանոթանան HTML-ի և CSS-ի միջոցով արդյունավետ վեբ էջերի նախագծման և ստեղծման մեթոդներին, վեբ էջերի ձևավորման տեխնիկային, տեքստի ձևաչափման, գրաֆիկայի, պատկերների և մուլտիմեդիայի կիրառման հնարավորություններին, ինչպես նաև կսովորեն ստեղծել ժամանակակից պահանջներին բավարարող հարմարվող ու ճկուն դիզայնով վեբ էջեր:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Վեբ կայքերի աշխատանքի սկզբունքը, հիմնական հասկացություններ։ Աշխատանքային միջավայրի և անհրաժեշտ ծրագրերի կարգավորում։
HTML ներածություն, վեբ էջի կառուցվածքը (անատոմիան)։ Web Developer Tools։ Բլոկային և տողային էլեմենտներ:
CSS, հիմնական հասկացությունները, սելեկտոր և իդենտիֆիկատոր։
Ինֆորմացիայի ներկայացումը ցանկերի (list) և աղյուսակների (table) միջոցով։
Display, margin, padding, border հատկանիշներ:
Տառատեսակների և տեքստերի հետ աշխատանք, հիպերհղումներ և պատկերներ, գունային հատկանիշներ, դրանց կիրառությունը:
Position հատկանիշի կիրառում և ֆորմաներ (forms)։
Անիմացիաներ (animations): Meta թեգեր, կիրառությունը։
Ադապտացվող դիզայն, Grid system:
Flex-box համակարգի միջոցով ճկուն դիզայնի ապահովվում:
Media-ի միջոցով դիզայնի փոփոխություն մոնիտորի տարբեր չափսերի համար:
CSS պրեպրոցեսորներ, SASS/LESS, նախնական ծանոթացում:
Փուլի ամփոփում, ամբողջական վեբ էջի պատրաստում HTML–CSS-ի միջոցով:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ

Տիրապետել HTML և СSS ին և կայքերի պատրաստման հիմունքներին
Ստեղծել վեբ էջեր, որոնք կպարունակեն բոլոր անհրաժեշտ կոմպոնենտները՝ տեքստեր, նկարներ, հիպերհղումներ և այլն
Կիրառել HTML5-ի, СSS3-ի նոր հնարավորությունները
Ինքնուրույն պատրաստել գեղեցիկ և ֆունկցիոնալ էջեր՝ կիրառելով СSS3-ի հնարավորությունները
Պատրաստել ժամանակակից պահանջներին համապատասխան վեբ էջեր, որոնք կաշխատեն էկրանի տարբեր չափսեր ունեցող սարքերի` համակարգիչ, պլանշետ, հեռախոս և այլն (responsive design), ինչպես նաև գրեթե բոլոր տիպի վեբ դիտարկիչների վրա ( cross-browser layout):

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆԸ

26 ժամ/1 ամիս:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ

26․000 ՀՀԴ:

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Դիմելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված հայտադիմումը մինչև նոյեմբերի 20-ը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 63 90 01, գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ մեր ֆեյսբուքյան էջին: Տեղերը սահմանափակ են:

Շնորհակալություն

Ձեր հայտը ընդունված է։ Մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ մանրամասները քննարկելու և դասընթացի մեկնարկի մասին տեղեկացնելու համար։

ՀԵՐԹԸ ՔՈՆՆ Է

Գրանցվի՛ր և սկզբնավորի՛ր քո խոստումնալից ապագան ՏՏ ոլորտում։

ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ