fbpx

ՕՐԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ

Ճկուն

ՄԵԿՆԱՐԿ

23 նոյեմբերի 2020թ.

ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆ

45 ժամ, 10 շաբաթ,
3 անգամ/շաբաթ,
1.5 ժամ

ԽՈւՄԲ

4-6 մասնակից

Ընդհանուր իսպաներենի առցանց դասընթաց

Իսպաներենի դասընթացը նախատեսված է անցկացնել այնպես, ինչպես այն կանցկացվեր լսարանում։ Դասընթացավարը ողջ ուսուցման ընթացքը կվարի առցանց միջավայրում։ Դասընթացն ունի A1, A2, B1 և B2 մակարդակներ:

ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ

A1
(BREAKTHROUGH)
A2
(WAYSTAGE)
B1
(THRESHOLD)
B2
(VANTAGE)

ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈւՆՔՆԵՐՆ ԸՍՏ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ

A1 մակարդակ: (BREAKTHROUGH) inicial

Իսպաներեն լեզվի A1 մակարդակի ուսուցումը նախատեսված է նրանց համար, ովքեր չունեն տվյալ լեզվի որևէ նախնական գիտելիք։ Այս մակարդակի նպատակն է սովորեցնել հաղորդակցվել պարզագույն ձևով, տալ և պատասխանել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ պատմեք Ձեր մասին, վայրը, որտեղ ապրում եք, մարդիկ ում ճանաչում եք, Ձեր ունեցվածքը և այլն։ Դեռ ավելին, Դուք կկարողանաք կազմել պարզագույն նախադասություններ` Ձեր անհետաձգելի կարիքների կամ առօրյա հարցերի վերաբերյալ, կկարողանաք ներկայացնել Ձեզ և ուրիշներին, հարցնել և տալ տեղեկություն Ձեր բնակավայրի, անձնական իրերի և ծանոթ մարդկանց մասին։

A2 մակարդակ: (WAYSTAGE) elemental

Այս մակարդակի վերջում դուք կարող եք հաղորդակցվել առորյա կյանքի պարզագույն և ընդհանուր իրավիճակներում (խանութում, բանկում և այլն)։ Կարող եք նաև հասարակ տերմիններով խոսել Ձեր անցյալի, շրջակա միջավայրի, ինչպես նաև Ձեր անհետաձգելի կարիքների մասին։ Կհասկանաք հաճախակի օգտագործվող նախադասություններ և արտահայտություններ, կապված Ձեզ հետ (հիմնական տեղեկություններ Ձեր և Ձեր ընտանիքի, առևտրի, գեղատեսիլ վայրերի, հոբբիների և այլնի մասին)։

B1 մակարդակ: (THRESHOLD) básico

B1 մակարդակի վերջում Դուք ունակ կլինեք հաղորդակցվելու և հասկանալու բազմաթիվ իրավիճակներում՝ խնդրի բացահայտում, կարծիքի արտահայտում, բացատրության պահանջում, բողոքի ներկայացում, անցյալի մասին խոսք և հետագա սպասվող իրադարձությունների և նախագծերի բացատրում։ Կհասկանաք պարզ և համահունչ տեքստեր՝ Ձեզ ծանոթ թեմաների շուրջ։

Այս մակարդակում Դուք կգրեք պարզ և համահունչ տեքստեր՝ Ձեզ ծանոթ հարցերի կամ անձնական հետաքրքրությունների շուրջ։ Դուք կնկարագրեք փորձառություններ, իրադարձություններ, ցանկություններ կամ հավակնություններ, ինչպես նաև համառոտ կբացատրեք Ձեր կարծիքը և ապագա անելիքները։

B2 մակարդակ: (VANTAGE) intermedio

Այս մակարդակի վերջում Դուք կարող եք բացատրել և պաշտպանել Ձեր տեսակետները բանավեճերի ընթացքում, քննարկել խնդրի տարբեր տեսանկյունները, պատկերացնել հնարավոր իրավիճակներ, հաղորդակցվել բնականորեն, վարժ և արդյունավետ։

B2 մակարդակին տիրապետելը կօգնի հասկանալ բարդ տեքստերի հիմնական գաղափարները՝ թե՛ վերացական, թե՛ գործնական բաղադրիչները, հաշվի առնելով Ձեր մասնագիտացումը։ Կարող եք վարժ հաղորդակցվել լեզվակիրների հետ։

ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ
A1 (BREAKTHROUGH) 20000 ՀՀԴ/ամիս
A2 (WAYSTAGE) 22000 ՀՀԴ/ամիս
B1 (THRESHOLD) 24000 ՀՀԴ/ամիս
B2 (VANTAGE) 26000 ՀՀԴ/ամիս

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Դիմելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված հայտադիմումը մինչև նոյեմբերի 20-ը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 63 90 01, գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ մեր ֆեյսբուքյան էջին: Տեղերը սահմանափակ են:

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

Mihran Ngoyan

Spanish Trainer

Շնորհակալություն

Ձեր հայտը ընդունված է։ Մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ մանրամասները քննարկելու և դասընթացի մեկնարկի մասին տեղեկացնելու համար։

ՀԵՐԹԸ ՔՈՆՆ Է

Գրանցվի՛ր և սկզբնավորի՛ր քո խոստումնալից ապագան ՏՏ ոլորտում։

ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ