fbpx

UI/UX ՍՈՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Դիզայներ չեն ծնվում, դիզայներ դառնում են։

Գունային համադրությունը, համապատասխան տառատեսակը և կրեատիվ գաղափարը կարող են միասին ստեղծել մի ամբողջ պատմություն։ Դիզայնի շատ ոլորտներ կան․  UI/UX, արտադրանքի, գրաֆիկական, տեղեկատվության, ինտերակտիվ։ Արի՛ հիմա կենտրոնանանք ամենատարածված տիպի` UI/UX-ի վրա։ Մեկ նախադասությամբ, ինչպես հասկանանք, թե որն է UI-ը, և որը` UX-ը։ 

UI-ը ինտերֆեյսի տեսքն է (գույները, նկարները, բալանսը), իսկ UX-ն այդ ամենն աշխատացնողն է (որ գույնը որտեղ պետք է դնել, որ կոճակը որ մասում է ավելի համապատասխան)։ Այսպիսով՝ երկուսի դեպքում էլ նպատակն է ստեղծել ամեն ինչ այնպես, որպեսզի օգտատիրոջ համար ամեն բան լինի պարզ, ընկերական և հաճելի։ Այս ամենն ավելի պարզ կլինի, երբ հասկանաս թե յուրաքանչյուրի մեջ ինչ կարևոր սկզբունքներ են մտնում։ Այնպես որ, արի հասկանանք թե ինչ է պետք UI/UX սովորելու համար։

1․ Ծանոթացի՛ր UI-ի սկզբունքներին։

Մինչև դիզայնի մեջ խորանալը, անհրաժեշտ է առաջնահերթ սովորել կարևոր մի քանի դիզայներական սկբունքներ։ Այդ պահից հետո, դու կարող ես մտնել դիզայնի աշխարհ և զարգացնել քո ստեղծագործական մտածելակերպը։ Դու կարող ես հասկանալ դիզայնը նաև հոգեբանական տեսանկյունից, այսինքն՝ ինչը կարող է ապահովել դիզայնի գեղեցիկ տեսքը։

Ահա մի քանի կարևոր սկզբունքներ․

Ա․ Գույներ

Դու պետք է հասկանաս գունային գամայի հոգեբանությունը։ Գույները կարող են ունենալ տարբեր ազդեցություններ մարդու տրամադրության և հասկացողության վրա։ Կան գլխավոր, երկրորդական և երրորդային գույներ։ Գլխավոր գույները երեքն են․ կարմիր, կապույտ, դեղին։ Երկրորդական գույներն առաջանում են այս երեք գույների համադրությունից․ նարնջագույն, մանուշակագույն, կանաչ։ Իսկ մնացած գույները առաջանում են գլխավոր և երկրորդական գույների համադրությունից։ Եվ այսպիսով առաջանում է գույների անիվը․

Եթե նկատում ես, նույն գունային գամաներն իրար կողքի են։ Կարմիր գույնը համարվում է ամենից տաք գույնը, իսկ կապույտն՝ ամենից սառը։ Տաք գույները կարմիրից սկսված մինչև դեղինն են։ Իսկ սառը գույները կապույտից սկսված մինչև մանուշակագույնն ու կանաչը։ Ըստ հասկացողության, սառը գույները ավելի հանգստացնող են, իսկ տաք գույները ավելի ուշադրություն գրավող։ Երբեմն մոնոտոնությունը կարող է լինել աչքին հաճելի, սակայն ձանձրալի։ Այնպես որ, ուշադրությունը և՛ գրավելու, և՛ աչքին հաճելի լինելու համար կարող ես փորձել իրար հակադիր գույները։ Նայի՛ր գունային անիվին և տես։ Օրինակ՝ կապույտի դիմաց նարնջագույնն է,  որը նշանակում է, որ նրանց համադրությունը կարող է ուշադրությունը շատ արագ գրավել։ Ուսումնասիրելով գունային համադրությունները՝ դու կարող ես հասկանալ, թե որ գույներն են պետք քո դիզայնի համար։ Սակայն աշխատի՛ր վերցնել մի գույնն ամենից շատ, քանի որ յուրաքանչյուր գույնից նույն քանակությամբ վերցնելու դեպքում, դիզայնը կարող է երևալ անփույթ։ Եթե մոտիվացիայի կարիք ունես, պարզապես դուրս արի և նկարի՛ր բնությունը՝ այն ամենից գեղեցիկ գունային համադրությունն ունի։

Բ) Բալանս

Դիզայնի մեջ դու պետք դնես նկարներ, լոգո, նախադասություններ։ Այնպես որ կարևոր է հասկանաս, թե ինչպես պետք է դա անել։ Գոյություն ունի սիմետրիա և ասիմետրիա։ Առաջինը առարկաների քանակի հավասարությունն է։ Դա կարող ես հասկանալ այսպես․ նայիր նկարին և մեջտեղից գծիր մի տող։ Այդպես պատկերավոր կհասկանաս, որ աջ կողմի հատվածը հավասարվում է ձախ կողմի հատվածին, ինչպես օրինակ` նժարը։ Այսպիսով, դիզայնը լինում է կոկիկ և էլեգանտ։

Ասիմետրայի դեպքում բալանսը կրկին գոյություն ունի, սակայն այս դեպքում առարկաների քանակը նույնը չէ։ Օրինակ՝ տետրի աջ կողմում նկարիր սև մեծ գնդակ, իսկ ձախ կողմում նկարիր բաց գույնի փոքրիկ մի քանի գնդակներ։ Իսկ հիմա կրկին մեջտեղից մի գիծ տար։ Կտեսնես, որ բալանս կա կրկին, թեև առարկաների քանակն այլ է։ Այսպիսով՝ դու կարող ես ավելի արագ գրավել օգտատերի ուշադրությունը։

Պրոֆեսիոնալ դիզայներներից շատերը երբեմն խախտում են կանոնը և ստեղծում դիզայն բալանսից դուրս։ Դե ինչ, ինչպես գիտենք, որտեղ կա օրենք, այնտեղ կա խախտում։ Էնպես, որ ավելի հմտանալու դեպքում երբեմն կարող ես խախտել կանոնը։ Բալանսից դուրս դիզայնը պետք է մտածված լինի։ Այսպիսի դիզայնը կարող է ստեղծել call-to-action.

գ) Տեքստը

Դիզայնի վրա տեքստը գրելիս, պարտադիր է հաշվի առնել և՛ գույնը, և՛ բալանսը։ Դու պետք է ուսումնասիրես տառատեսակները և հետազոտես, թե որ տառատեսակն է ամենից շատ գրավում օգտատերին։ Կարևոր է հետևես մի քանի սկզբունքների․ պետք է տողերի, տառերի հեռավորությունը լինի աչքին հաճելի, այսինքն՝ ոչ խիտ, ոչ էլ `սփռված։ Գլխավոր տեքստը պետք է տարբերվի մյուսներից իր չափով կամ էլ գույնով։ Երբեմն դատարկ հատվածը կարող է օգնել օգտատերին ավելի հեշտությամբ կարդալ տեքստը։ Օրինակ՝ աջ կողմում կարող է լինել տեքստը, իսկ ձախ կողմում լինի նկարը։ Սակայն սրանց միջև կարող է լինել դատարկ հատվածներ, որպեսզի ընթեռնելիությունն ավելի հեշտ լինի։  

2) UI-ի սկզբունքներից հետո, անհրաժեշտ է հասկանալ UX–ի պրոցեսը․

Ա․ հետազոտի՛ր

Առաջնահերթ դիզայներները հետազոտում են, ոգեշնչվում և հավաքագրում իրենց գաղափարները։  

Բ․ Սահմանի՛ր

Հետազոտելուց հետո դիզայներները շատ կարճ սահմանում են իրենց գաղափարը։

Գ․ Զարգացրո’ւ

Այ այստեղ, հետազոտման և սահմանման միջոցով ստեղծված գաղափարն ավելի է զարգանում։ Դիզայները սկսում է փորձարկել գաղափարը հասկանալու համար, արդյոք վերջինս աշխատում է, թե ոչ։

Դ․ Ամփոփի՛ր

Զարգացումից հետո դիզայները ամփոփում է և մատուցում դիզայնը օգտատերին։

Ամենից կարևորը դիզայների համար և, ընդհանրապես, յուրաքանչուր ոլորտում ուսումնասիրումն է։ Մինչև քոնը ստեղծելը, ուսումնասիրի՛ր լավագույն դիզայնի օրինակները։ Համեմատի՛ր դրանք վատ դիզայնի օրինակների հետ և հասկացի՛ր, թե որոնք են լավ դիզայնի ուժեղ կողմերը և վատ դիզայնի թույլ կողմերը։ Ահա կայքեր, որոնք կօգնեն քեզ ոգեշնչվել․

behance.com

onepagelove.com

awwwards.com

dribbble.com

pttrns.com

uimovement.com

behance.com

Անընդհատ կարդա տարատեսակ հոդվածներ դիզայնի վերաբերյալ։ Հիշի՛ր դիզայնը քո մտքի արտապատկերումն է՝ գույների, տառատեսակների, բալանսի, ինչպես նաև այս ամենից հետո եկող հետազոտման, զարգացման և մատուցման միջոցով։

Ոգեշնչվի՛ր, միացի՛ր Bitschool-ին և ստեղծիր քո դիզայնը։